Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1308-Ն որոշման գործողությունը կասեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--------- ---------------- 2017 թվականի N - Ն
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի n 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման համար աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (քվոտա) օրենքով սահմանված հիմքերի փոփոխությունների՝ իրավակիրառական պրակտիկայից բխող, օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանման կատարման և դրա օգտագործման կարգը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) գործողությունը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում բացված 900013000428 արտաբյուջետային միջոցների հաշվին մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը փոխանցված ֆինանսական միջոցների հետ վերադարձը մասհանումներ կատարած կազմակերպությունների հաշվի համարներին:
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը իրականացնել քվոտայի ներդրման արդյունքում գործնականում ի հայտ եկած խնդիրների և դրանց հնարավոր լուծումների բազմակողմանի վերլուծություն և ըստ այդմ՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել քվոտայի պահանջի օրենքով սահմանված հիմքերի փոփոխությունների նախագիծը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Discussed
14.03.2017 - 29.03.2017
-
Type
Decision
-
Area
Job and employment
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Public discussion
14.03.2017 10:54
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Views 8336
Print