Under development
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրում «Պետական» բառը փոխարինել «Համայնքային» բառով, 1-ին հոդվածից հանել «պետական կառավարչական հիմնարկների (այսուհետ` հիմնարկ) և» բառերը, իսկ «համայնքային կառավարչական հիմնարկների» բառերից հետո լրացնել «(այսուհետ` հիմնարկ)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:»:
2) 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «համայնքի» բառով:
3) 3-րդ մասից հանել «, որը ներառում է համապատասխան պետական մարմնի անվանումը, իսկ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում` նաև «աշխատակազմ» բառը» բառերը:
4) 5-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և հիմնարկի» բառերը:
5) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում «վարչական» բառը փոխարինել «իրավական» բառով, իսկ 3-րդ պարբերությունից հանել «պետական» բառը:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «պետական կամ» բառերը, իսկ 3-րդ մասից հանել «, բացառությամբ դիվանագիտական և հյուպատոսական մարմինների» բառերը:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է համայնքը:»:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Հիմնարկի հիմնադիրը համայնքն է, համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի հիմնարկինը` համայնքի ավագանին:»:
2) 2-րդ մասի 2-րդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել:
3) 3-րդ մասում «կառավարության սահմանած» բառերը փոխարինել «օրենքով սահմանված» բառերով:
4) 4-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հիմնարկի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը:»:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Հիմնարկի կառուցվածքը հաստատում է նրա հիմնադիրը:»,
2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«4. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է հիմնարկի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս համայնքի անունից: Միայն օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի համայնքի անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:»,
3) 5-րդ մասի 1-ին նախադասությունից հանել «Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հիմնարկի» բառերը,
4) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Հիմնարկի կառավարումն իրականացնում է հիմնադիրը:
Համայնքային կառավարչական հիմնարկի ղեկավարումն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:»,
2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի դ) և ե) կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«դ) սահմանում է հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունները.
ե) նշանակում և ազատում է հիմնարկի աշխատակազմի քարտուղարին, իսկ համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի քարտուղարին նշանակում է համայնքի ղեկավարը.»,
2) 1-ին մասի ը) կետում «ղեկավարի» բառը փոխարինել «քարտուղարի» բառով, իսկ ժ) կետում «պետական» բառից հետո լրացնել «կամ համայնքային» բառերը,
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածի՝
1) վերնագրում և հոդվածի մասերում «համայնքի աշխատակազմի ղեկավարը» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «համայնքի աշխատակազմի քարտուղարը» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ «պետական մարմնի» բառը փոխարինել «համայնքի» բառով:
2) 1-ին մասի 2-րդ պարբերությունում «հիմնադիրը» բառը փոխարինել «համայնքի ղեկավարը» բառերով:
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
4) 3-րդ մասի 2-րդ պարբերությունում «պետությանը» բառից առաջ լրացնել «համայնքին կամ» բառերը:
5) 5-րդ մասը շարադրել նորխմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«5. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը՝ համայնքի ղեկավարի որոշմամբ:»:
Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածի՝
1) վերնագրում «ղեկավարի» բառը փոխարինել «քարտուղարի» բառով,
2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 16. Հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, հիմնադրի լիազորած և օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:
Հոդված 14. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը և 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ:
«1. Հիմնարկի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հիմնարկի գործունեությունը դադարեցված է համարվում դրա վերաբերյալ հիմնադրի, որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
Հիմնարկի գործունեությունը կարող է դադարեցվել, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր: Գործունեությունը դադարեցրած համայնքային կառավարչական հիմնարկի քաղաքացիական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են վերակազմակերպված համայնքին:»:
Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
28.08.2018 - 12.09.2018
-
Type
Law
-
Area
Public service, Civil service, *
-
Ministry
Office of the Prime Minister
Views 8826
Print