Under development
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3. Սահմանադրական դատարանի աշխատակազմում առանձին պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` պաշտոնները զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
- Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Սահմանադրական դատարանի նախագահը: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 9
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ
Հոդված 87. |
Ծառայության առանձնահատկությունները |
- Սահմանադրական դատարանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ՝ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է:Աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, իսկ դատավորին կցված ծառայողները՝ դատական ծառայողներ:
- Սահմանադրական դատարանում իրականացվող դատական ծառայության հետ կապված իրավահարաբերությունների վրա «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի դրույթները տարածվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
28.08.2018 - 12.09.2018
-
Type
Law
-
Area
Public service, Civil service, *
-
Ministry
Office of the Prime Minister
Views 7787
Print