Add to favourites

Under development

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի թիվ ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը կարգավորում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում խնդիրներ իրականացնող`Փրկարարծառայության գործունեության հիմնական սկզբունքները  և փրկարարական ծառայության` որպես  պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:»:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 3. Փրկարար ծառայության գործունեության իրավական կարգավորումը

  1. Փրկարարծառայության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Հանրային ծառայության մասին» օրենքով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով,  Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ու իրավական ակտերով:
  2. Փրկարարական ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և «Հանրային ծառայության մասին» օրենքով:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
  4. Փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգի և այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են փրկարարական ծառայողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:»:

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

 

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում՝

ա) «համարվում» բառից հետո լրացնել «փրկարարական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող» բառերը.

բ) «զբաղեցնում է սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված որևէ խմբի պաշտոն և» բառերը հանել:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 «Հոդված 13. Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերը և փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկը

  1. Փրկարարական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝  ելնե­լով այդ պաշ­տոնները զբաղեցնող անձանց աշ­խա­տանքի կազմակերպման և ղեկավարման պա­տաս­խա­­նատվու­թյան, որոշումներ կա­յաց­նելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներ­կա­յա­ցուց­չու­թյան, խնդիր­­ների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիք­­ների և կոմպետենցիաների  տեսանկյունից ներկայացվող պահանջներից:

1.1 Փրկարարական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի`

ա) փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ,

բ) փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ,

գ) փրկարարական ծառայության ավագ պաշտոններ,

դ) փրկարարական ծառայության միջին պաշտոններ,

ե) փրկարարական ծառայության կրտսեր պաշտոն,

1.2. Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկով, որը հաստատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Փրկարար  ծառայության ղեկավարը և տեղակալները համարվում են վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ներառվում փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկում:

1.3 Սույն օրենքը փրկարար ծառայության պետի և նրա տեղակալների վրա տարածվում է միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:

 

  1. Պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորականծառայության պաշտոնների, քրեակատարողական ևփրկարար ծառայությունների պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է կառավարությունը:»:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. Փրկարարական ծառայության պետին և նրա տեղակալներին շնորհվում են փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտ և փրկարարական ծառայության գեներալ-մայոր կոչումները: Փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր կոչումները շնորհում է վարչապետը:»:

 

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասից «, ինչպես նաև համապատասխան նախարարի կողմից ստեղծված ատեստացիոն հանձնաժողովի որոշման առկայության» բառերը հանել:

 

Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի՝

1) Վերնագրում «պահանջները» բառից հետո լրացնել «, մրցույթը» բառը.

2) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1 Սույն օրենքով սահմանված կարգով փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու իրավունք ունեն փրկարարական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր անցել են  պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի կամ այն քաղաքացիների, ովքեր զինվորական ծառայությունից ազատվել են «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով և 13-րդ հոդվածով նախատեսված հիմքերով) և դիմելու պահին չի լրացել վերջիններիս 35 տարին՝ բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքի:»:

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասի երկրորդ նախադասությունում «կառավարությունը» բառը փոխարինել «հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը» բառերով:

3) 4-րդ և 5-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«4. Փրկարարական ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին  կարող են մասնակցել  զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ, այդ թվում` փրկարարական ծառայությունից այլ մարմիններ տեղափոխված կամ ազատված ծառայողներ, եթե բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:

  1. Փրկարար ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով անցել է այլընտրանքային զինվորականծառայություն և (կամ) առկա  է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:».

6) Հոդվածը լրացնել 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6. Բացառությամբ փրկարարական ծառայության ղեկավարի, նրա տեղակալների և սույն օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ և 8.1-ին մասերով սահմանված դեպքերի՝ մյուս փրկարարական ծառայողները ծառայության անցնում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի ժամանակ ստուգվում է մասնակցի մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածությունը: Մրցույթի անցկացման եղանակները և կարգը սահմանում է կառավարությունը:

  1. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, ովքեր չեն բավարարում սույն օրենքի 32-րդ և 63-րդ հոդվածների պահանջները:
  2. Քրեակատարողական ծառայողների առաջխաղացումն իրականացվում է սույն օրենքով սահմանված մրցույթի արդյունքների հիման վրա:»:

 

Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«6. Փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Փրկարար ծառայության կադրային ստորաբաժանումը վարում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարելու կարգը և առանձնահատկությունները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:

 

Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում զբաղեցրել է  բառից հետո լրացնել փրկարար ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոն,  բառերը.

2) 2-րդ մասում մասում զբաղեցնում է բառից հետո լրացնել փրկարար ծառայության ղեկավարի պաշտոն,  բառերը.

3) 1 մասում զբաղեցնում է  բառից հետո լրացնել փրկարար ծառայության ղեկավարի կամ տեղակալի պաշտոն,  բառերը.

4) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3. Փրկարարական ծառայության պաշտոնների համար կազմվում է պաշտոնի անձնագիր, որը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից:»

1) 4-րդ մասի առաջին նախադասությունից հանել «Ատեստավորումից հետո» բառերը, իսկ երկրորդ նախադասությունում նաև բառից հետո լրացնել փրկարար ծառայության ղեկավարի կամ տեղակալի կամ բառերը.

2) 5-րդ մասից հանել «ատեստավորման արդյունքում՝» բառերը.

3) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 7-րդ մասից հանել «համարվում են ատեստավորված և» բառերը.

5) 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«9. Փրկարարական ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար դիմած և ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող, առնվազն միջնակարգ կրթություն ունեցող (բացառությամբ՝ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում ծառայության ընդունվողների) աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները, մրցույթը հաղթահարելուց հետո,  մինչև պաշտոնի նշանակվելը լիազոր մարմն ուսումնական հաստատությունում ներգրավվում են  եռամսյա ուսումնական դասընթացների` նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանում է  հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:».

6) 10-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Նման քաղաքացիները մրցույթի արդյունքում պաշտոնի են նշանակվում հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի սահմանած կարգով և պայմաններով` լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում եռամսյա վերապատրաստում անցնելուց հետո:».

 

Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 33. Ծառայողների կատարողականի գնահատման և վերապատրաստման կարգը

  1. Փրկարարական ծառայողի կատարողականի գնահատման և վերապատրաստաման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

 

Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 35.  Ծառայողին նրա ցանկությամբ այլ պաշտոնի փոխադրելը, տեղափոխելը

  1. Փրկարարական ծառայողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:
  2. Փրկարարական ծառայողի տեղափոխում, փոխադրում իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվածառայությունից հետո:»:

 

Հոդված 13. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 37. Ծառայողի իրավունքները

  1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, փրկարարական ծառայողների հիմնական իրավունքներն են՝

ա)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը` իր նկատմամբ անհիմն մեղադրանքների և կասկածանքների վերացման կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.

բ) առողջության պահպանումը.

գ) փրկարարական ծառայության պաշտոնի և կոչումի՝ սահմանված կարգով բարձրացումը.

դ) նշանակման արդյունքները բողոքարկելը.

ե) արտակարգ իրավիճակի վայրում բնակելի և արտադրական տարածքներ ու կազմակերպություններ մուտք գործելը.

զ) մարդկանց փրկության և ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում՝ կապի, տրանսպորտի և այլ նյութական միջոցներ օգտագործելը:»:

 

Հոդված 14. Օրենքի 38-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

« 1.«Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, փրկարարական ծառայողի հիմնական պարտականություններն են՝».

  1. Հոդվածի 1-ին մասի ա), գ), դ), ե) կետերը և 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 15. Օրենքի 39-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 16. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում «պաշտոններ» բառից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերը:

 

Հոդված 17. Օրենքի 57-րդ հոդվածի՝

  • 1-ին և 2-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Փրկարարական ծառայողների նկատմամաբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Փրկարարական ծառայողների նկատմամաբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:

  1. Փրկարարական ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, որը փրկարարական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ:».

2) 3-րդ, 4-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

   3)  7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

      «7. Lիազոր  մարմնի ուսումնական հաստատություններում սովորողների նկատմամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված շնորհակալության հայտարարում, դրամական պարգևատրում և հուշանվերով պարգևատրում խրախուսանքների տեսակներից բացի,  լիազոր  մարմնի ղեկավարը կիրառում է նաև խրախուսանքի հետևյալ միջոցները.

ա) հատուկ կրթաթոշակի նշանակում.

բ) կրթաթոշակի բարձրացում:»:

 

Հոդված 18. Օրենքի 58-րդ հոդվածի՝

  • 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով փրկարարական ծառայողների նկատմամաբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:Փրկարարական ծառայողի նկատմամաբ կարող է կիրառվել նաև կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը՝ ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ:».

  • 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորողների նկատմամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված նախազգուշացում և նկատողություն տույժերից բացի, կարող են կիրառվել նաև հետևյալ տույժերը.

ա) հերթական արձակման իրավունքից զրկում.

բ) հատուկ կրթաթոշակից զրկում.

գ) ուսումնական հաստատությունից ազատում:»:

3) Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ3-րդ և 4-րդ մասերով.

«3. Փրկարարական ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է լիազոր մարմնի ղեկավարը: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով որոշ կարգապահական տուժերի նշանակման լիազորություն կարող է պատվիրակվել այլ պաշտոնատար անձանց:

  1. Փրկարար ծառայության պաշտոնյաների նկատմամբ կարգապահական տույժեր կարող է կիրառել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:»:

 

Հոդված 19. Օրենքի 59-րդ հոդվածի՝

1) Վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 59. Ծառայողական պարտականությունների կասեցումը».

 

1) 1- 12-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 20. Օրենքի 60-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

    «Հոդված 60. Ծառայողների էթիկայի հանձնաժողովը

  1. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, վարքագծի կանոնները խախտելու, (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
  2. Փրկարարական ծառայության անձնակազմի կառավարման ստորաբաժանումում նախատեսվում է բարեվարքության հարցերով կազմակերպչի քաղաքացիական ծառայության պաշտոն:»:

 

          Հոդված 21. Օրենքի 61-րդ հոդվածի՝

 1) 1-ին մասի բ) կետից «հատուկ» բառը հանել.

2) 1-ին մասի զ) և է) կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

            «զ)  «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի գ ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում:

է) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.

3) 1-ին մասի ժբ) կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ժբ)  երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.»:

 

Հոդված 22. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի դ) և ե) կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 23. Օրենքի 64-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմնված կարգով»:

 

Հոդված 24. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասում «պաշտոններ» բառից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերը:

 

Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

  • Discussed

    28.08.2018 - 12.09.2018

  • Type

    Law

  • Area

    Public service, Civil service, *

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8410

Print