Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2012  ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  27-Ի  N 1691-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի (խնդրի) սահմանումը և առկաիրավիճակը

ա. «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը գործում է Կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման հիման վրա: Վերջինիս հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց՝ հանրակացարանային սենյակներում բնակեցման և նույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների՝ սանիտարահիգիենիկ պայմանների և լուսավորության ապահովման, աղբահանության կազմակերպմանն ուղղված սպասարկման աշխատանքների կատարումն է:

բ.  Կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Նշված որոշման 2-րդ կետի համաձայն՝ «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 14-րդ հոդվածին համապատասխան, ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելը և Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով ապաստան հայցողների կենսաապահովման պայմանների տրամադրման կազմակերպումը: Միաժամանակ, Կառավարության 2009 թվականի նոյեմբերի 19-ի N 1440-Ն որոշման հավելվածի 19-րդ կետի համաձայն՝ «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կենտրոնում տեղավորված ապաստան հայցողներին տրամադրում է կենսաապահովման պայմաններ` սնունդ (օրական երեք անգամ), սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում` հագուստ և կոշիկ:

Այսպիսով, վերոնշյալ երկու պետական ոչ առևտրային կազմակերպությունները ստեղծվել են ապաստան հայցողների և փախստականների՝ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով երաշխավորվող սոցիալական իրավունքների ապահովման, այդ թվում՝ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսվող կացարանի իրավունքի իրագործման նպատակով:

Միաժամանակ, վերջիններիս գործունեությունը ընգրկված է Կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման 5-րդ հավելվածի 1-ին աղյուսակի 10-րդ բաժնով նախատեսված սոցիալական պաշտպանության՝ «փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» և «փախստականների կեցության խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրերում:

Մինչդեռ, «Հանրակացարաններ» և «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները ներառված չեն Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ նախատեսված այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների շարքում, որոնք գործունեություն են իրականացնում սոցիալական պաշտպանության ոլորտում, և հետևապես դուրս են մնացել նշված որոշման կարգավորման առարկայի շրջանակներից:

Ելնելով վերոնշյալից և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել Կառավարության 2012  թվականի դեկտեմբերի  27-ի  N 1691-ն  որոշման  մեջ:

 

  1. Կարգավորման նպատակները

««Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2012  թվականի դեկտեմբերի  27-ի  N 1691-ն  որոշման մեջ  լրացումներ  կատարելու մասին»  Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է՝ որոշմամբ կարգավորվող կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկում ընդգրկել նաև «Հանրակացարաններ» և «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

Կարգավորման նպատակը սոցիալական պաշտպանության ոլորտում գործող և ապաստան հայցողների ու փախստականների սոցիալական երաշխիքներն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձանց դիտարկելն է՝ որպես սոցիալական փաթեթի շահառուներ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում իրավական համապարփակ կարգավորում կստանա «Հանրակացարաններ» և «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավական կարգավիճակը և վերջիններիս հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք իրավունք կստանան դառնալ սոցիալական փաթեթի շահառուներ, ինչը կնպաստի աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը, աշխատանքի մոտիվացմանը և արդյունավետության բարձրացմանը:

  • Discussed

    28.08.2018 - 15.09.2018

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9300

Print