«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հաշվեքննիչ պալատի մասին Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հունվարի 16-ի թիվ ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի՝
1) 6-րդ և 12-րդ կետերում «իրականացնող» բառերից հետո լրացնել «կառուցվածքային» բառերը.
2) 13-րդ կետում «աշխատակազմի» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «աշխատակազմում» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներում» բառերով.
2) «աշխատակազմի» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներում քաղաքացիական» բառերով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ գլխի վերնագրում «աշխատակազմը» բառը փոխարինել «կառուցվածքը» բառով:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասի՝
1) 11-րդ կետից հանել «աշխատակազմի» բառը.
2) 13-րդ, 19-րդ և 20-րդ կետերում «աշխատակազմի» բառերը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական» բառերով.
3) 15-րդ կետում «աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարի» բառերով.
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատակազմում գլխավոր պաշտոնների 1-ին խմբի» բառերը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներում ղեկավար պաշտոնների առնվազն 3-րդ ենթախմբի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողներին» բառերը փոխարինել «պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում համապատասխան քաղաքացիական ծառայողներին» բառերով:
Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերում «աշխատակազմի» բառերը փոխարինել «քաղաքացիական» բառերով:
Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասում և 42-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:
Հոդված 9. Օրենքի 21-րդ հոդվածի՝
1) վերնագրում «աշխատակազմը» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումները» բառերով.
2) 1-ին և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ մասում՝
ա) «պալատի աշխատակազմում» բառերը փոխարինել «պալատ պետական մարմնում» բառով,
բ) «այլ» բառը փոխարինել «աջակցող մասնագիտական գործառույթներ իրականացնող» բառերով.
գ) առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումները և հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները համարվում են հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ:»
4) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«4. Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հաշվեքննիչ պալատի նախագահը:»:
Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածի՝
1) վերնագրում՝
ա) «աշխատակազմի» բառը հանել,
բ) «իրականացնող» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառը.
2) 1-ին մասում՝
ա) «աշխատակազմի» բառը հանել,
բ) «իրականացնող» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառով.
3) 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում՝
ա) «աշխատակազմի» բառերը հանել,
բ) «գլխավոր» բառը փոխարինել «ղեկավար» բառով,
գ) «պաշտոնների» բառից հետո լրացնել «խմբում» բառը.
4) 2-րդ մասում «ստորաբաժանումների» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառը:
Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «պալատի աշխատակազմում» բառերը փոխարինել «պալատ պետական մարմնում» բառով:
Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածի վերնագրում, 1-ին մասի 3-րդ կետում և 2-րդ մասում «աշխատակազմի» բառերը հանել.
Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով:
Հոդված 14. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով:
Հոդված 15. Օրենքի 7-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏՈՒՄ»:
Հոդված 16. Օրենքի 41-րդ հոդվածի՝
1) Վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 41. Ծառայությունը հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումներում»:
2) 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը ուժ կորցրած ճանաչել.
3) Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4.Հաշվեքննիչ պալատ պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում իրականացվում է քաղաքացիական ծառայություն՝ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»
Հոդված 17. Օրենքի 42-րդ հոդվածի՝
1) վերնագրում և 1-ին մասում «աշխատակազմի» բառերը փոխարինել «քաղաքացիական» բառերով.
2) 1-ին մասում «պաշտոններ» բառից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերը:
Հոդված 18. Օրենքի 43-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասից «աշխատակազմի» բառը հանել.
2) 4-րդ մասում «պալատի աշխատակազմում գլխավոր» բառերը փոխարինել «պալատում ղեկավար» բառերով.
3) 5-րդ մասում «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով.
Հոդված 19. Օրենքի 45-րդ հոդվածի՝
1) Վերնագրից «քաղաքացիական» բառը հանել.
2) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի քաղաքացիական ծառայողները համարվում են հաշվեքննիչ պալատ պետական մարմնի քաղաքացիական ծառայողներ:»:
Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
28.08.2018 - 12.09.2018
-
Type
Law
-
Area
Public service, Civil service, *
-
Ministry
Office of the Prime Minister
Views 8093
Print