Add to favourites

The draft has been accepted

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշում է.

  1. ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի ««Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 1241-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

«1)  Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով`

«7.1. Սահմանել, որ սույն որոշումը կիրառվում է սույն որոշման N 2 հավելվածնում ընդգրկված շենքերում բնակվող և բնակարանը չսեփականաշնորհած,  փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց (այսուհետ՝ բնակիչներ) նկատմամբ:».

2) Որոշման 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Սույն որոշման  N2  հավելվածի Ցանկ 2-ում նշված գույքը սեփականաշնորհման ենթակա չէ։».

3) Որոշման 8.1-ին կետում՝

ա) «աղբահանության կազմակերպմանն ուղղված սպասարկման» բառերը փոխարինել «ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի կազմակերպման սպասարկմանն ուղղված» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.2-րդ կետով`

«8.2. Թույլատրել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպութանը իրականացնել  սույն որոշման N2 հավելվածի Ցանկ 2-ում ընդգրկված շենքերում առկա և իր հաշվեկշռում ներառված շարժական գույքի պահպանման, սպասարկման և վերանորոգման աշխատանքների իրականացումը։».

4) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ  8.3-րդ կետով`

«8.3. Թույլատրել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման N 2 հավելվածի Ցանկ 1-ի 3-րդ կետում նշված  շենքի թիվ 127 սենյակը (17.4 քառ.մ.) և 4-րդ կետում նշված  շենքի թիվ 313 սենյակը (18.6 քառ.մ.) և սույն որոշման N 2 հավելվածի Ցանկ 2-ի 1-ին կետում նշված շենքի թիվ 301 սենյակը (51.2 քառ.մ.) և 2-րդ կետում նշված շենքի թիվ 47 սենյակը (45.6 քառ.մ) օգտագործել որպես աշխատասենյակներ։».

5) Որոշման 11-րդ կետում «միգրացիոն պետական ծառայությանը» բառերը փոխարինել «միգրացիոն  ծառայությանը» բառերով.

6) Որոշման N1 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ`

«10. Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների (այդ թվում՝ նկուղների և տանիքների)՝ սանիտարահիգիենիկ պայմանների և լուսավորության ապահովման, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի կազմակերպմանն ուղղված սպասարկման աշխատանքների և Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված ուղեգրերի հիման վրա հանրակացարանային սենյակներում բնակեցման աշխատանքների կատարումն է:

Սույն կետով նախատեսված նպատակների իրականացման համար Կազմակերպությունն ապահովում է՝

1) սույն որոշման N2 հավելվածի Ցանկ 1-ում ընդգրկված շենքերի բնակիչների կացարանի, իսկ սույն որոշման N2 հավելվածի Ցանկ 2-ում ընդգրկված շենքերի բնակիչների համար նաև սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը.

2) բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց խնդիրների լուծման աջակցության կազմակերպումը.

3) սույն որոշման N2 հավելվածի Ցանկ 2-ում ընդգրկված շենքերի բնակիչների սոցիալական խնդիրների լուծման նպատակով սոցիալական ծառայություններ տրամադրող պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.

4) բնակիչներին՝ շենքում բնակվելու և նրանց ընտանիքի կազմի մասին տեղեկանքների տրամադրումը.

5) բնակիչների չսեփականաշնորհված բնակարանների պահպանումը, սպասարկումը և ընթացիկ նորոգումը.

6) սույն որոշման N2 հավելվածի Ցանկ 2-ում ընդգրկված շենքերի բնակիչների կողմից բնակարաններում բնակությունից և գույքի օգտագործումից բխող պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողությունը.

7) Կազմակերպության հաշվեկշռում գտնվող գույքի տարեկան գույքագրման իրականացման ապահովումը:».

 7) Որոշման N2 հավելվածի՝

ա) աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՑԱՆԿ 1

 «ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՑԱՆԿ 2-Ի ՏԱՐԱԾՔՆԵՐԻ 

 

NN
ը/կ

Գտնվելու վայրը

1.

Քաղ. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 29/1 (չսեփականաշնորհված տարածքներ)

2.

Քաղ. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 29/2

(չսեփականաշնորհված տարածքներ)

3.

Քաղ. Երևան, Շիրակի 2ա (չսեփականաշնորհված տարածքներ)

4.

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Հատիսի փող., ճարտարագիտական քոլեջի հանրակացարան (չսեփականաշնորհված տարածքներ)

 

բ) լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր աղյուսակ.

 

 «ՑԱՆԿ 2

 «ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Գտնվելու վայրը

Շենքը, շինության 
մակերեսը (քառ. մետր)

1.

Քաղ. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 29/1 շենքի 1-ին հարկի ձախ հատված (201.3քմ.) և 3-րդ հարկ (557.24քմ.)

758.54 քմ. մակերեսով

2.

ՀՀ Արարատի մարզ, գ. Դարբնիկ,5 փող., N3

2605.3 քմ. մակերեսով

»:

  1. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    27.08.2018 - 12.09.2018

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8773

Print