Under development
«ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
1 - Disagree
Նախագծերի փաթեթով.
1) հաստատվում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը, ստեղծվում է փաստաթղթային եղանակով բժշկասոցիալական փորձաքննություն և բողոքարկման կարգով վերափորձաքննություններ իրականացնող բաժին, նախարարության կազմում ստեղծվում է նաև կենտրոնական հանձնաժողով՝ որը իրականացնում է հսկողական և բողոքարկման կարգով վերափորձաքննությունները, ապահովելով բողոքարկման եռաստիճան համակարգը, մինչև դատական կարգով բողոքարկման փուլը ։
2) հաստատվում է բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով օգտաքարտ ստանալու համար դիմելու կարգը, օգտաքարտում ներառվող տվյալների ցանկը, էլեկտրոնային օգտաքարտի ձևը, օգտաքարտը լրացնելու կարգը, 3) հաստատվում է մի շարք ախտաբանական վիճակների դեպքում բժշկասոցիալական փորձաքննությունը փաստաթղթային եղանակով իրականացնելու մեխանիզմները՝ նվազեցնելով փորձաքննության համար դիմող անձի և որոշում կայացնողի անմիջական շփումը,
4) վերանայվում է հաշմանդամության գնահատման համակարգը՝ հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա, որով նախատեսվում է իրականացնել անձի կարողությունների և կարիքների բազմակողմանի գնահատում առավել հստակ և օբյեկտիվ չափարոշիչներով և տրամադրել վերականգնողական ծառայություններ գնահատված կարիքին համապատասխան,
5) կարգավորվում են նաև վարչարարության հետ կապված մի շարք խնդիրներ:
-
Discussed
20.08.2018 - 05.09.2018
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 11070
Print