ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը բխում է հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ թղթաբանությունը կրճատելու անհրաժեշտությունից:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Մինչև 2016 թվականը հանրակրթական և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատությունները ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվում էին ՀՀ պետական գնումների մասին օրենսդրության շրջանակում, այն դեպքում, այդ հաստատությունների ֆինանսավորման չափերի համար հիմք են ընդունվում իրավական այլ ակտերով /ՀՀ կառավարության որոշումներ, ՀՀ կրթության և գիտության և ՀՀ ֆինանսների նախարարների ամենամյա համատեղ հրաման/ սահմանվող նորմատիվները /դասարան-կոմպլեկտ, աշակերտ/ուսուցիչ հարաբերակցություն և այլն/:
ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 1356-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 105-Ն որոշմամբ ուսուցման ծառայությունները դուրս եկան գնումների դաշտից /որի արդյունքում զգալիորեն պարզեցվեց ուսումնական հաստատություններին տրամադրվող գումարների հատկացման տեխնիկական գործընթացը/ և 2016 թվականից պայմանագրերը կնքվում են տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով:
Համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների եվ դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին>> թիվ 1937-Ն որոշման 8.3 կետի՝ պետական մարմինները յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն տրամադրված սուբսիդիաների մասին ըստ շահառուների՝ կցելով տվյալ եռամսյակում հաստատված հանձնման-ընդունման ակտերի պատճենները, որի կազմումը դպրոցների մասով կրում է զուտ մեխանիկական բնույթ, սակայն աշխատատարության առումով զգալի ժամանակ է խլում:
Հանրակրթական և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատությունների ֆինանսավորման ամենաէական ցուցանիշը սովորողների թիվն է, որը հաշվարկվում է ֆինանսական տարվա սկզբում պայմանագրերի կնքման նպատակով և ճշտվում է ուսումնական տարվա սկզբում՝ տարեվերջյան համաձայնագրերի կնքման նպատակով, որի արդյունքում փոփոխվում են ուսումնական հաստատությանը հատկացվող գումարները/, ուստի նպատակահարմար է հանրակրթական և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատությունների հետ հանձնման-ընդունման ակտը ստորագրել ֆինանսական տարվա ավարտից հետո:
Կարգավորման նպատակը և բնույթը.
Նվազեցնել ուսումնական հաստատությունների հետ իրականացվող թղթաբանությունը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցները:
Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Հանրակրթական և արտաուսումնական դաստիարակություն իրականացնող հաստատությունների հետ ֆինանսական տարվա ավարտից հետո կկնքվի հանձնման-ընդունման ակտ, որով կամրագրվեն հաշվետու տարվա ընթացքում հաստատությունների կողմից մատուցված ծառայության ցուցանիշները:
Այլ տեղեկություններ.
Ուսումնական հաստատությունները հանձնում են հաշվետվություններ, համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի փետրվարի 4-ի թիվ 104-Ն և թիվ 176-Ն հրամանների, կառավարման լիազորված մարմին են ներկայացնում իրենց տարեկան գործունեության նախահաշիվները, հաստիքացուցակները և տարիֆիկացիոն ցուցակները: Հաստատությունները ներկայացնում են նաև սովորողների թվի վերաբերյալ տեղեկատվություն տարին երկու անգամ:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
2.Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
3.Այլ տեղեկություններ.
Չկան:
-
Discussed
09.03.2017 - 30.03.2017
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 9596
Print