Add to favourites

Located in RA Government

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

  • Discussed

    17.08.2018 - 03.09.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal legislation, Constitutional and administrative legislation, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 13479

Print

Suggestions

Արման Բաբախանյան

29.08.2018

Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված արարքի համար որպես պատիժ սահմանվում է՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից չորսհազարապատիկի չափով, կամ ազատազրկում` երկուսից վեց տարի ժամկետով: Այսինքն, վերոնշյալ արարքը համարվում է ծանր հանցագործություն, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տուգանքը նշանակվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար: Այսպիսով, վերոնշյալ արարքի համար որպես պատիժ անհրաժեշտ է սահմանել միայն ազատազրկում կամ պահպանելով տուգանք պատժատեսակը՝ ազատազրկման վերին սահմանը նվազեցնել և սահմանել 5 տարի, որպեսզի արարքը համարվի միջին ծանրության հանցագործություն:

Արման Բաբախանյան

29.08.2018

Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար որպես պատիժ նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից չորսհազարապատիկի չափով, իսկ նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված արարքի համար՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից չորսհազարապատիկի չափով, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տուգանքը նշանակվում է նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից երեքհազարապատիկի չափով։ Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների համար տուգանք պատժատեսակի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը:

Արման Բաբախանյան

29.08.2018

Հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող արարքի հանրային վտանգավորության ցածր մակարդակը՝ առաջարկում եմ տվյալ արարքի համար քրեական պատասխանատվության փոխարեն սահմանել վարչական պատասխանատվություն:

See more