ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 1810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 1810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին>> թիվ 1810-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագրում, ամբողջ տեքստում և որոշմամբ հաստատված N1 և N2 հավելվածների վերնագրերում և ամբողջ տեքստում <<տրանսպորտի և կապի>> բառերը փոխարինել <<տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների>> բառերով.
2) որոշման N1 հավելվածի 8-րդ կետի <<բ>> ենթակետի <<միջազգային հաղորդակցությունում>> բառերը փոխարինել <<ուղևորների և բեռների>> բառերով,
3) որոշման N1 հավելվածի 8-րդ կետի <<ժդ>> և <<ժե>> ենթակետերը հանել,
4) որոշման N1 հավելվածի 8-րդ կետը լրացնել նոր <<իգ>>-ից մինչև <<իզ>> ենթակետերով`
<< իգ) ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղու օտարման շերտի և պաշտպանական գոտիների օգտագործման ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ, իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացում.
իդ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա փոխադրողների, բեռնա- ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող հսկիչ սարքերի` թվային տախոգրաֆների կահավորմանը և շահագործմանը, քարտերի շահագործմանը և ստուգաչափմանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացում.
իե) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից միջազգային հաղորդակցությունում բեռնաուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների կշռային հարաչափերի(կշռային պարամետրերի) նկատմամբ ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացում.
իզ) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների համար նախատեսված տոմսերի վաճառքի գործընթացի կազմակերպման և իրացման ընթացքի նկատմամբ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացում:>>:
5) որոշման N1 հավելվածի 12-րդ կետը <<է>>, <<ժ>>, <<ժա>> ենթակետերից, 15-րդ կետից և 16-րդ կետից հանել <<և տարածքային մարմինների>> բառերը:
6) որոշման N2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
- Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության բաժինը կարող է ունենալ առնվազն 3 հաստիքային միավոր:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
07.03.2017 - 29.03.2017
-
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 9640
Print