Add to favourites

<<Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման 2018 թվականի հաշվետվության /հողային հաշվեկշռի/ մասին>>

 

“Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2018 թ. հաշվետվության /հողային հաշվեկշռի/ մասին” Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման: Պետական հաշվառումն իրականացվում է հողամասերի որակի և քանակի, նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սեփականության ու օգտագործման սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տվյալներ ստանալու նպատակով: Պետական հաշվառումն իրականացվում է անընդհատ` սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հաշվառման տեքստային ու գրաֆիկական փաստաթղթերում: Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը /հողային հաշվեկշիռը/` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

     Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի “Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին” N656 որոշման պահանջի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2017 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1338-Ն որոշմամբ հաստատվել է   Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հողային հաշվեկշիռը: 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը ընկած հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդում կատարվել են նպատակային և գործառնական նշանակությունների, հողատեսքերի և սեփականության սուբյեկտների, ինչպես նաև ոռոգվող հողերի փոփոխություններ: Անհրաժեշտ է վերոհիշյալ փոփոխություններն արտացոլել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հողային հաշվեկշռում:

Որոշման ընդունմամբ կկատարվի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջը` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն կարտացոլվեն 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռում: “Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2018թ. հաշվետվության /հողային հաշվեկշռի/ մասին” Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը հաստատվելուց հետո կհրապարակվի, ինչպես նաև ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կտրվածքով, կտեղադրվի ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում, որի նորացված և ճշտված տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, կազմակերպություններն ու անձինք:

  1. Ակնկալվող արդյունքը

“Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2018թ. հաշվետվության /հողային հաշվեկշռի/ մասին” Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո կհրապարակվի, որի նորացված և ճշտված տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, կազմակերպություններն ու անձինք:

 

  • Discussed

    13.08.2018 - 29.08.2018

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Nature protection, Urban planning, Energy and natural resources, Territorial administration and development, Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8094

Print

Suggestions

Շահեն Շահինյան

15.08.2018

Առաջարկում եմ հաշվետությունը ներկայացնել, ավելի մանրամասն, ներկայացնելով յուրաքանչյուր համայնքի հողային ֆենդը առանձին-առանձին: Սա թափանցիկության շատ լավ ցուցանիշ է: Մարզերի կտրվածքով հողային ֆոնդի ներկայացումը շատ սահամանափակ պատկերացում է տալիս տվյալ մարզի վերաբերյալ, իսկ համայնքներով ներկյացման դեպքում պատկերը առավել ակընհայտ կլինի, հնարավոր կլինի վերլուծել ոչ միայն համայնքները առանձին-առանձին, այլ նաև մարզի առանձին մասերը:

See more