«ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10–ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
____ _____________ 2018 թվականի N ___ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով` Կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին N 384-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Առողջապահության նախարարին, Գյուղատնտեսության նախարարին, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Ոստիկանության պետին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները` դրանք նախապես համաձայնեցնելով Արտակարգ իրավիճակների նախարարության հետ։».
2) որոշումը լրացնել հետևյալ բավանդակությամբ 3-րդ կետով.
«3. Մարզպետներին (առաջարկել Երևանի քաղաքապետին)` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները` դրանք նախապես համաձայնեցնելով Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տարածքային ստորաբաժանման հետ:.
3) որոշման հավելվածի 2-րդ կետի ստեղծվում են բառից հետո լրացնել ,համապատասխան բազայի առկայության դեպքում, բառերը.
4) որոշման հավելվածի 4-րդ կետում՝
ա. ա) ենթակետի «կապի և ազդարարման» բառերը փոխարինել «կապի» բառով,
բ. զ) ենթակետի «էներգետիկայի և լուսաքողարկման» բառերը փոխարինել «էներգետիկայի» բառով,
գ․ վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում ստեղծվող՝ նշված ծառայությունների տեսակները որոշվում են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից՝ ելնելով դրանց խնդիրներից և գործունեության առանձնահատկություններից:».
5) որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները դասակարգվում են՝
ա) հանրապետականի,
բ) մարզայինի,
գ) համայնքայինի,
դ) օբյեկտայինի:
Քաղաքացիական պաշտպանության հանրապետական ծառայությունը ստեղծվում է տվյալ բնագավառի համապատասխան լիազորված պետական մարմնում՝ ներգրավելով ոլորտում գործող կազմակերպությունները (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից):
Քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայությունները ստեղծվում են համապատասխան մարզպետարանների և պետական մարմինների տարածքային ստորաբաժանումներում՝ ներգրավելով տվյալ ծառայություններ մատուցող կազմակերպությունները (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) կամ դրանց մարզում գործող ստորաբաժանումները:
Քաղաքացիական պաշտպանության համայնքային ծառայությունները ստեղծվում են համայնքապետարաններում և պետական մարմինների համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպությունների (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) կամ դրանց համայնքում գործող ստորաբաժանումներում:
Քաղաքացիական պաշտպանության օբյեկտային ծառայությունները ստեղծվում են կազմակերպություններում:».
6) որոշման հավելվածի 9-րդ կետում՝
ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ապահովման պլանավորումը և իրականացումը»,
բ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) քաղաքացիական պաշտպանության անհրաժեշտ կազմավորումների ստեղծման, դրանց անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովման, պատրաստման և մշտական պատրաստականության վիճակում պահպանման կազմակերպումը.».
7) որոշման հավելվածի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«10. Ըստ նշանակության՝ քաղաքացիական պաշտպանության ծառայությունների խնդիրներն են՝
ա) կապի ծառայության գծով՝ կառավարման մարմինների և բնակչության ազդարարման օժանդակումը, ռազմական դրության ժամանակ կառավարման մարմիններին կապով ապահովման նպատակով` մասնագիտացված կազմակերպությունների հետ անհրաժեշտ համագործակցության իրականացումը.
բ) ինժեներական ծառայության գծով՝
հակառակորդի հարձակման վտանգի կամ հարձակման ժամանակ բնակչության պատսպարման նպատակով պաշտպանական կառույցների վաղօրոք նախապատրաստման, պահպանման. շահագործման և վերանորոգման միջոցառումների կազմակերպումը,
պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրումը,
քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից՝ բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների նպատակահարմար տեղաբաշխման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության անվտանգության ու հուսալիության ապահովման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ինժեներական ապահովման կազմակերպումը.
գ) բժշկական ծառայության գծով՝
հակառակորդի հարձակման վտանգի և հարձակման ժամանակ բնակչության բժշկական ապահովման, տուժած բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը,
շրջակա միջավայրի, խմելու ջրի աղբյուրներում և համակարգերում ջրի որակի վիճակի ու վարակվածության դիտարկման և հսկողության իրականացման կազմակերպումը,
հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.
դ) տրանսպորտային ծառայության գծով՝ բնակչության տարահանման, հիվանդների և տուժածների փոխադրման ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների տրանսպորտային ապահովման կազմակերպումը.
ե) առևտրի և սննդի ծառայության գծով՝ տուժած բնակչության, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ընդգրկված կազմավորումների անձնակազմի՝ սննդամթերքով ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով և միջոցներով ապահովման կազմակերպումը,
սննդամթերքի անվտանգության, որակի ու վարակվածության դիտարկման և հսկողության իրականացման կազմակերպումը.
զ) էներգետիկայի ծառայության գծով՝
էներգամատակարարման համակարգի գործունեության կայունության միջոցառումների պլանավորման ու իրականացման կազմակերպումը,
էլեկտրամատակարարման ցանցերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը,
գազամատակարարման ապահովման կազմակերպումը.
է) բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայության գծով՝
գյուղատնտեսական կենդանիների և բույսերի, անասնաբուծական ու բուսաբուծական արտադրանքի, պաշտպանության միջոցառումների համակարգումը,
վտանգավոր տարածքներից գյուղատնտեսական կենդանիների, գյուղատնտեսական արտադրանքի պաշարների դուրսբերման աշխատանքների կազմակերպումը.
ը) հասարակական կարգի պահպանման ծառայության գծով՝
ռազմական դրության ժամանակ քաղաքներում և այլ բնակավայրերում, կազմակերպություններում, տարահանման հավաքակայաններում ու տրանսպորտային մայրուղիներում հասարակական կարգի պահպանման ապահովումը, գույքի պահպանումը, ինչպես նաև տարահանված բնակավայրերում և օբյեկտներում մնացած գույքի պահպանության իրականացումը,
ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը.
թ) նյութատեխնիկական մատակարարման ծառայության գծով՝ փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող կազմավորումների նյութատեխնիկական անհաժեշտ միջոցներով ապահովման կազմակերպումը.
ժ) կոմունալ-տեխնիկական ծառայության գծով՝
ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կայունության բարձրացման միջոցառումների պլանավորումն ու իրականացումը, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը.
ժա) բնակչության հատուկ սպասարկումների ծառայության գծով՝ բնակչության շրջանում անվերադարձ կորուստների հաշվառման, դիակների հուղարկավորման աշխատանքների կազմակերպումը:».
8) որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պատրաստականության գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր տարում անցկացվող քաղաքացիական պաշտպանության հրամանատարաշտաբային և շտաբային ուսումնավարժությունների ընթացքում::
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
09.08.2018 - 25.08.2018
-
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 8380
Print