Հրապարակվում է «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագծի 29.06.2018 - 14.07.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մրցութային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ մրցութային հանձնաժողով) անդամներն ստանում եմ փոխհատուցում որպես մրցութային հանձնաժողովի անդամ կատարած ծախսերի համար: Փոխհատուցման չափը և կարգը սահմանում է վարչապետը:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամների կատարած ծախսերը հատուցելու նպատակը հասարակական հիմունքներով գործելու դեպքում Հանձնաժողովի անդամների բնականոն գործունեության ապահովումն է:
Վերոհիշյալը վկայում է «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման ընդունման անհրաժեշտության մասին:
Միաժամանակ, օրենսդրական կարգավորումների միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս հաշվի են առնվել Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված համապատասխան իրավակարգավորումները:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝
1) սահմանվել են՝
ա. մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման ենթակա ծախսերի շրջանակը և դրանց չափը,
բ. փոխհատուցման տրամադրման ընթացակարգը և դրա իրավասու մարմինը,
2) նախատեսվել են այլ կարգավորումներ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերը հատուցելու կարգի և չափի հետ կապված հարաբերությունները:
-
Discussed
02.08.2018 - 17.08.2018
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 7067
Print