«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 381-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
«____» _____________ 2018 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33‑րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսերի, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, հետգնման, շրջանառության և մարման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, հետգնման և մարման կարգը, գանձապետական պահառուի գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1580-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1606-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 381-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագիրը «շրջանառության» բառից առաջ լրացնել «փոխանակման,» բառով.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը «հետգնման,» բառից հետո լրացնել «փոխանակման,» բառով.
3) որոշման N1 հավելվածի վերնագիրը «հետգնման» բառից հետո լրացնել «փոխանակման,» բառով.
4) որոշման N1 հավելվածի 1-ին կետը «հետգնման,» բառից հետո լրացնել «փոխանակման,» բառով.
5) որոշման N1 հավելվածի 2-րդ կետի 32-րդ ենթակետը «հետգնման» բառից հետո լրացնել «կամ փոխանակման,» բառերով, «հետգնում» բառից հետո լրացնել «կամ փոխանակում,» բառերով.
6) որոշման N1 հավելվածի 2-րդ կետը 36-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 36.1-ին ենթակետով.
«36.1) փոխանակում՝ թողարկողի կողմից մեկ կամ մի քանի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի տեղաբաշխում՝ մեկ կամ մի քանի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրով, ազատ կարգավիճակով պարտատոմսերի հետգնման պայմանով.».
7) որոշման N1 հավելվածի 2-րդ կետի 37-րդ ենթակետում «առք և (կամ) վաճառք» բառերը փոխարինել «առք, վաճառք և (կամ) փոխանակում» բառերով.
8) որոշման N1 հավելվածի 2-րդ կետը 41-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41.1-ին ենթակետով.
«41.1) փոխանակում՝ թողարկողի կողմից մեկ կամ մի քանի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի տեղաբաշխում՝ մեկ կամ մի քանի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրով, ազատ կարգավիճակով պարտատոմսերի հետգնման պայմանով.».
9) որոշման N1 հավելվածի 2-րդ կետի 42-րդ ենթակետում «և (կամ) հետգնման աճուրդ» բառերը փոխարինել «, հետգնման աճուրդ և (կամ) փոխանակման աճուրդ» բառերով.
10) որոշման N1 հավելվածի 2-րդ կետի 46-րդ ենթակետը «տեղաբաշխման» բառից հետո լրացնել «, փոխանակման» բառով.
11) որոշման N1 հավելվածի 2-րդ կետի 46-րդ ենթակետում «ցանկացած ներկայացված հայտ լրիվ չափով (ամբողջովին)» բառերը փոխարինել «ցանկացած ներկայացված հայտը» բառերով.
12) որոշման N1 հավելվածի 15-րդ կետի 1-ին նախադասությունը «տեղաբաշխման» բառից հետո լրացնել «, փոխանակման,» բառով.
13) որոշման N1 հավելվածի 16-րդ կետում «տվյալ թողարկման» բառերը փոխարինել «աճուրդի առարկա հանդիսացող» բառերով, «(հետգնման)» բառը փոխարինել «, փոխանակման և (կամ) հետգնման» բառերով.
14) որոշման N1 հավելվածի 16-րդ կետը «պարտատոմսին» բառից հետո լրացնել «(պարտատոմսերին)» բառով, «ծածկագիրը» բառից հետո լրացնել «(ծածկագրերը)» բառով.
15) որոշման N1 հավելվածի 18-րդ կետի 2-րդ ենթակետում «(հետգնման)» բառը փոխարինել «, փոխանակման և (կամ) հետգնման» բառերով.
16) որոշման N1 հավելվածի չորրորդ բաժնի վերնագիրը «տեղաբաշխման» բառից հետո լրացնել «, փոխանակման» բառով.
17) որոշման N1 հավելվածի 29-րդ կետում «քսան տոկոսը» բառերը փոխարինել «այն մեծությունը, որը հավասար է տեղաբաշխման լրացուցիչ աճուրդի հայտարարված ծավալի և տեղաբաշխված ծավալի հարաբերությանը» բառերով.
18) որոշման N1 հավելվածի 32-րդ կետը «պարտատոմսերը» բառից հետո լրացնել «և (կամ) դրանք փոխանակելու այլ թողարկման պարտատոմսերով» բառերով.
19) որոշման N1 հավելվածի 34-րդ կետը «հետգնմանը» բառից հետո լրացնել «և (կամ) փոխանակմանը» բառերով.
20) որոշման N1 հավելվածի 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 34.1-ին կետով.
«34.1. Փոխանակումը կարող է իրականացվել փոխանակման աճուրդով, որի ժամանակ թողարկողը հայտարարում է տեղաբաշխման ենթակա պարտատոմսի (պարտատոմսերի) ծավալը և եկամտաբերությունը (գինը), իսկ գործակալների կողմից ներկայացվող հետգնման հայտը պետք է ներառի հետգնման ենթակա պարտատոմսի (պարտատոմսերի) ծավալը, եկամտաբերությունը (գինը) և փոխանակման ենթակա պարտատոմսի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը:».
21) որոշման N1 հավելվածի 35-րդ կետը «պարտատոմսերը» բառից հետո լրացնել «և (կամ) փոխանակելու դրանք այլ թողարկման պարտատոմսերով» բառերով.
22) որոշման N1 հավելվածի 36-րդ կետը «հետ գնված» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ նաև փոխանակման արդյունքում)» բառերով.
23) որոշման N1 հավելվածի 42-րդ կետը «տեղաբաշխման» բառից հետո լրացնել «, փոխանակման» բառով, «ծածկագիրը» բառից հետո լրացնել «(ծածկագրերը)» բառով.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
27.07.2018 - 11.08.2018
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 7243
Print