ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքներով, որ՝
«Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-374-Ն օրենքի ընդունմամբ՝ չափումների միասնականության ոլորտում սահմանած նոր պահանջների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ։
Վերոգրյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նոր խմբագրությամբ շարադրելու Կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) 1-ին կետով հաստատված N 5 հավելվածը համապատասխանեցնելով, արդեն իսկ ուժի մեջ մտած նոր կարգավորումներին։
Միաժամանակ, Որոշման 1-ին կետով հաստատված N 12-րդ հավելվածով հաստատված ստուգաթերթում արձանագրվել են տեխնիկական բնույթի վրիպակներ, մասնավորապես՝ ստուգաթերթում ընդգրկված որոշ հարցերի համար հիմք հանդիսացող իրավական նորմերի հղումները չեն համապատասխանում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 799 որոշմամբ հաստատված ՄՄ ՏԿ 009/2011 կանոնակարգով սահմանված պահանջներին:
Բացի այդ, Որոշման 1-ին կետով հաստատված N 13-րդ հավելվածով հաստատված ստուգաթերթում անհրաժեշտ է կատարել տեխնիկական բնույթի այլ փոփոխություն:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացում կատարել Որոշման մեջ՝ որի հաստատումը կնպաստի համապատասխան ոլորտներում սահմանած պահանջների կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացմանը։
2. Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում ստուգումների ընթացքն առավել արդյունավետ դարձնել՝ համապատասխան ստուգաթերթում ներառելով չափումների միասնականության մասով սահմանված նոր պահանջների վերաբերյալ հարցերը, ինչպես նաև կատարել կառուցվածքային այլ փոփոխություններ։
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ և արդիական ստուգաթերթի առկայությունը։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
5. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
6. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման չի հանգեցնի:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
-
Duration
21.05.2026 05.06.2026 -
Type
Decision
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
-
Status
Views 101
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.