«ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՒՂՎԵԼԻՍ ԿԱՄ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ ԴԱՏԱՎՈՐԻ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցվում են Կառավարության սահմանած կարգով և չափով:
Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու նպատակը դատավորի բնականոն գործունեության երաշխավորումն է և դատավորի գործունեության սոցիալական երաշխիքների ապահովումը:
Վերոհիշյալը վկայում է «Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:
Միաժամանակ, օրենսդրական կարգավորումների միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ դատավորին հատուցման ենթակա բեռնափոխադրման ծախսերի առավելագույն չափը որոշելիս հաշվի է առնվել Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Մաքսային ծառայողին այլ տարածաշրջանի մաքսային մարմին ծառայողական տեղափոխման հետ կապված բնակելի տարածք տրամադրելու կամ բնակելի տարածք վարձակալելու, տեղափոխվելու և անձնական գույքը տեղափոխելու հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 2073-Ն որոշմամբ սահմանված՝ մաքսային ծառայողին անձնական գույքը տեղափոխելու հետ կապված ծախսերի միանվագ փոխհատուցման չափին վերաբերող իրավակարգավորումները, իսկ դատավորին տրամադրվող գիշերավարձի և օրապահիկի չափերի մասով՝ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված համապատասխան իրավակարգավորումները:
-
Discussed
24.07.2018 - 09.08.2018
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 7998
Print