Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

                                                               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

                                                                                                      ՈՐՈՇՈՒՄ 

                                                                                  2026 թվականի  ___ __________ N _____ Ն 

                                       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ                                                                                       ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1.     Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված)՝

1)     3-րդ կետում՝

ա.  7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7) բանկը կարող է սուրհանդակային ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող կազմակերպության (այսուհետ՝ առաքող կազմակերպություն) կամ իր աշխատակիցների միջոցով իրականացնել շահառուի՝ բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք բերելու, վճարային քարտի առաքման համար անհրաժեշտ գործողությունները, եթե շահառուն, ըստ ստացված տեղեկությունների, տեղաշարժման սահմանափակում ունեցող անձ է։».

բ. 8-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

գ. 9-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով.

«10) սույն պայմանագրի 6.2-րդ կետում նշված դեպքերում և կարգով շահառուի անունից կարող է հանդես գալ լիազոր մարմնի աշխատակիցը (այսուհետ՝ լիազոր մարմնի ներկայացուցիչ):».

2)    6.1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «պայմանագրի».

3)    6.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.2-րդ կետով.

«6.2. Իր ինքնուրույն գործողություններով սույն պայմանագրի N 8 ձևով սահմանված ցանկի 1-ին, 2-րդ, 5-9-րդ կետերով նախատեսված հիմնական ծառայություններից (այսուհետ՝ հիմնական առանձին խումբ ծառայություններ) օգտվելու հնարավորություն չունեցող շահառուի անունից կարող է հանդես գալ և սույն պայմանագրի 6-րդ կետում նշված բանկային հաշվի պայմանագիրը շահառուի անունից կարող է կնքել լիազոր մարմնի ներկայացուցիչը։ Այս դեպքում շահառուի լռությունը (հիմնական առանձին խումբ ծառայությունները լիազոր մարմնի միջոցով իրեն մատուցելուց հրաժարվելու վերաբերյալ բանկ դիմում չներկայացնելը) համարվում է հիմնական առանձին խումբ ծառայությունները լիազոր մարմնի միջոցով իրեն մատուցելը շահառուի կողմից ընդունելու կամքի արտահայտություն (պետության միջոցով իր անունից բանկի հետ բանկային հաշվի պայմանագիր կնքելու կամ այդ պայմանագրով իր իրավունքից օգտվելու ցանկության հայտնում): Սույն կետում նշված դեպքում հիմնական առանձին խումբ ծառայությունները բանկը շահառուին մատուցում է անվճար։ Շահառուն ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել հիմնական առանձին խումբ ծառայությունները լիազոր մարմնի միջոցով իրեն մատուցելուց և իր ինքնուրույն գործողություններով օգտվել այդ ծառայություններից, կնքել սույն պայմանագրի 6-րդ կետում նշված բանկային հաշվի պայմանագիրը:».

4)    12-րդ կետում 5-րդ ենթակետը «7-րդ ենթակետում» բառերից հետո լրացնել «կամ առաջին անգամ բանկ ներկայացվող՝ 6.2-րդ կետում» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.

«6) բանկ ներկայացնել  լիազոր մարմնի ներկայացուցիչների՝ սույն պայմանագրի N 11 ձևով սահմանված տվյալները: Ներկայացված տվյալներում փոփոխություն լինելու դեպքում տրամադրվում է ամբողջական ցանկը՝ ներառյալ փոխված տվյալները:».

2.       Հավելվածով հաստատված՝ պարբերական դրամական վճարների մասին պայմանագրի Ձև N 1-ում 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետ.

«6. Հայաստանի Հանրապետությունում լինելու հավաստման վերջին ամսաթիվ։».

3.       Հավելվածը Ձև 10-ից հետո լրացնել հետևալ բովանդակությամբ նոր՝ Ձև 11-ով.

«Ձև N 11

պարբերական դրամական վճարների

մասին պայմանագրի

 

 ՑԱՆԿ

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ

1. Լիազոր մարմնի ներկայացուցչի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

2. Լիազոր մարմնի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

3. Լիազոր մարմնի ներկայացուցչի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։».

4.       Սույն որոշումից բխող՝ լիազոր մարմնի և բանկի միջև կնքված պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան այդ պայմանագրի անբաժանելի մասը:

5.       Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Duration

    19.05.2026 04.06.2026
  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 55

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: