«Աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Սույն կարգի ընդունման նպատակն է սահմանել աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության ազդեցությունների գնահատման միասնական մեխանիզմը՝ ապահովելով գործընթացի կազմակերպումը, համակարգումը և իրականացումը հանրապետական, ոլորտային և տարածքային մակարդակներում։
Սույն կարգի ընդունմամբ նախատեսվում է՝
- ապահովել աղետների ռիսկերի համապարփակ և գիտահիմնավորված գնահատում՝ կիրառելով միասնական մեթոդաբանություն,
- հստակեցնել լիազոր մարմնի, պետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները,
- ապահովել գնահատման գործընթացի փուլայնությունը, հաշվետվողականությունը և ժամանակային համադրելիությունը։
Նախագիծը նպատակ ունի ձևավորել աղետների ռիսկի գնահատման համակարգված և շարունակական գործընթաց, որը հնարավորություն կտա բացահայտել առկա և հնարավոր վտանգները, գնահատել դրանց ազդեցությունները բնակչության, ենթակառուցվածքների, տնտեսության և շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև ապահովել աղետների ռիսկի նվազեցման քաղաքականության արդյունավետ պլանավորումը։
-
Duration
14.05.2026 29.05.2026 -
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Internal Affairs
-
Status
Views 154
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.