ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ավագանու որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Հարկային օրենսգրքի» 230-րդ հոդվածի 3-րդ մասի և 245-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, համայնքի ղեկավարի ներկայացմամբ կարող է սահմանել անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ և դրանց մասով կայացնել անշարժ գույքի հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու որոշումներ: Սույն մասին համապատասխան` համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը:
Պայմանավորված անհրաժեշտությամբ, ինչպես նաև այն իրողությամբ, որ Աբովյան համայնքի ղեկավարին դիմում են արցախյան պատերազմների մասնակիցներ, զինհաշմանդամներ, սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներ, կարիք է առաջացել սահմանել կարգ, որը կհստակեցնի անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքի արտոնությունների սահմանումը՝ այն դարձնելով հասցեական և թիրախային:
Մինչ այժմ Աբովյան համայնքի ավագանին համապատասխան որոշումների միջոցով սահմանում է գույքահարկի և փոխադրամիջոցների գծով արտոնություններ՝ հաշվի առնելով ներկայացված փաստաթղթերը և մայր գումարի վճարումների վերաբերյալ անդորրագրերի առկայությունը, որը առկա խնդիրը չի կարող լուծել ամբողջովին:
Իրավական ակտի ընդունումից հետո արտոնությունների սահմանումը կլինի կանոնակարգված և հստակեցված, կգործեն միասնական չափորոշիչներ:
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը սահմանելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ Աբովյան համայնքի բյուջեի ծախսերում փոփոխություններ չեն առաջանում, իսկ եկամուտները կպակասեն արտոնության կիրառման չափ, բայց ոչ ավել քան տվյալ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով hամայնքի բյուջեի ֆիզիկական անձանց համար հաստատված եկամուտների տասը տոկոսը:
-
Duration
13.05.2026 28.05.2026 -
Type
Decision
-
Area
Financial
-
Ministry
Abovyan Municipality of Kotayk Marz
-
Status
Views 135
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.