ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը բաշխման ցանցին միացման ընթացակարգը սահմանված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով։
Համաձայն նշված կանոնների 6(10) կՎ լարմամբ միացման, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի դեպքում սպառողի սպառման համակարգի միացումը բաշխման ցանցին իրականացվում է սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման պայմանագրի և (կամ) կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրի հիման վրա։
Բաշխողի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանված են Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշմամբ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է Հանձնաժողով՝ ներկայացնելով 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի՝ բաշխման ցանցին միացման ընթացակարգի գործնականում առկա իրավիճակը, մասնավորապես, այն որ վերոնշյալ սպառողներին սնող ենթակառուցվածքները հիմնականում չեն մասնակցում այլ բաժանորդների համակարգերի սնուցմանը։ Հաշվի առնելով նշվածը՝ Հանձնաժողովի կողմից արդեն մշակել էր 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի՝ բաշխման ցանցին միացումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների միջոցով իրականացնելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշման նախագիծ։
Նշվածով պայմանավորված, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև Հանձնաժողովի կողմից սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերում՝ դրանք համապատասխանեցնելով նախատեսվող կարգավորումներին։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Հաշվի առնելով, որ նախատեսվում է 6(10) կՎ լարմամբ և բազմաբնակարան շենքերի սպառման համակարգերը բաշխման ցանցին միացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների միջոցով, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրի օրինակելի ձևը, իսկ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագրի օրինակելի ձևը 6(10) կՎ լարմամբ սպառողների միացման մասով համապատասխանեցնել նախատեսվող միացման ընթացակարգին։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում գործող պայմանագրերի օրինակելի ձևերը կհամապատասխանեցվեն 6(10) կՎ լարմամբ և բազմաբնակարան շենքերի սպառման համակարգերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների միջոցով բաշխման ցանցին միացնելու վերաբերյալ նախատեսվող ընթացակարգին։
-
Duration
13.05.2026 29.05.2026 -
Type
Decision
-
Area
Public service
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
-
Status
Views 169
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.