««ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1275-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1275-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման և գործունեության ֆինանսական արդյունավետության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտությամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) հիմնական գործառույթներից է Հայաստանի Հանրապետությունում սերմերի և տնկանյութի հավաստագրման, բուծողի իրավունքների տրամադրման գործընթացի, սերմերի լաբորատոր փորձաքննությունների, սորտափորձարկումների և նոր սորտերի գրանցման իրականացումը և մի շարք այլ գործառույթներ։
Կազմակերպությանը տրամադրվող տարեկան դրամաշնորհը «Սերմերի որակի ստուգում և պետական սորտափորձարկման միջոցառման» (1059-11003 միջոցառում) իրականացման համար կազմում է շուրջ 48,000,000 ՀՀ դրամ, որի 86 տոկոսից ավելին (շուրջ 41․0 մլն ՀՀ դրամ) կազմում է թվով 18 հաստիքների աշխատավարձը և 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1230-Ն որոշմամբ Կազմակերպության տարեկան բյուջեն ավելացվեց՝ հասնելով շուրջ 55․0 մլն-ի։ Արդյունքում Կազմակերպության հաստիքացուցակը համալրվեց ևս 2 ագրոնոմի հաստիքներով՝ հաշվի առնելով, որ Կազմակերպությանը վերապահվել է նոր գործառույթ տնկանյութի հավաստագրման և բուծողի իրավունքի պահպանության գործընթացների իրականացման նպատակով։ ՈՒստի ներկայումս առավել անհրաժեշտ է բարձրացնել Կազմակերպության գործունեության արդյունավետությունը՝ ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման և բազմակողմանի մասնագիտական կադրերի ու լաբորատոր կարողությունների ավելացման միջոցով։ Հաշվի առնելով, որ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը իր գործառույթների շրջանակներում բուսաբուծության ոլորտում ևս իրականացնում է մի շարք միջոցառումներ, ապա նպատակահարմար է երկու կազմակերպությունների միացման արդյունքում ագրոնոմիական մասնագիտացում ունեցող կադրերի համատեղ աշխատանքների իրականացման արդյունքում բարձրացնել Կազմակերպության մատուցվող ծառայությունների որակը, մասնավորապես՝ սերմերի ժամանակին նմուշառումների, դաշտային հետազոտությունների իրականացման և այլ գործառույթների։ Բացի այդ, հաստիքների կրճատման արդյունքում հնարավորություն կստեղծվի բարձրացնել աշխատողների աշխատավարձերը, որը ևս լրացուցիչ խթան կհանդիսանա աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա և Կազմակերպությունում առկա երկու մասնագիտական թափուր հաստիքները հնարավոր կլինի համալրել բարձրորակ մասնագիտական կադրերով։
Այսպես, Կազմակերպությունը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին միացման արդյունքում կկրճատվեն որոշ հաստիքներ, մասնավորապես Կազմակերպության տնօրենի, վարչատնտեսական բաժնի ղեկավարի, իրավաբանի, ֆինանսիստ-հաշվապահի, կադրերի-տեսուչ գործավարի և խնայված միջոցները տարեկան կկազմեն 16,800․0 հազ․ դրամ գումար, որը հնարավորություն կտա վերջինս ծախսել Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման վրա, մասնավորապես՝ իրականացնել սերմերի որակի փորձաքննության լաբորատորիայի հավատարմագրում, մարզային լաբորատորիաների կարողությունների հզորացում, սերմերի նմուշառման և դաշտային հետազոտությունների այցելությունների հաճախականության ավելացում և այլն։ Վերոնշյալը կնպաստի Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկի մեծացմանը, որն էլ հնարավորություն կտա հավաքագրվող վճարների ավելացմանը։
Բացի այդ, նախատեսվում է, որ միավորված կազմակերպությունները կտեղակայվեն մեկ ընդհանուր գրասենյակում, որի արդյունքում կկրճատվեն նաև պահպանման ծախսերը։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացնում է 1022-11001 «Պետական աջակցություն գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը» միջոցառումը, որի համար ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումը կազմում է 316,983․9 հազ․ ՀՀ դրամ, 1059-11001 «Բուսասանիտարիայի ծառայությունների, հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների իրականացում» միջոցառման համար՝ 47,940․0 հազ․ դրամ, 1116-11001 «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» միջոցառման համար՝ 1,112,515․0 հազ․ դրամ և 1116-11005 «ՀՀ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» միջոցառման համար՝ 465,000․0 հազ․ դրամ, ընդ որում որոշ միջացառումների մասով ըստ անհրաժեշտության ՀՀ պետական բյուջեից հատկացվում են լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Բացի այդ ներկայումս շրջանառվում է, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ինքնուրույն միավոր հանդիսացող գյուղական ֆինանսավորման կառույցը առանձնացման ձևով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկի վերակազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է պետական աջակցության ծրագրերի մոնիթորինգի իրականացումը տեղափոխել «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկի։ Արդյունքում «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կիրականացվեն մի շարք նեղ մասնագիտական գործառույթներ, որի շրջանակներում կմատուցվեն ծառայություններ գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող մի շարք գործառույթներ, մասնավորապես բուսասանիտարական միջոցառումներ, հողի ագրոքիմիական հետազոտություններ, պահանջվում է իրականացնել տնկանյութի հավաստագրման գործընթացների շրջանակներում։ ՈՒստի երկու կազմակերպությունների, նրանց լաբորատոր կարողությունների համատեղումը և համապատասխան մասնագիտական կադրերի առկայությունն ու բավարար քանակը առավել արդյունավետ կդարձնեն Կազմակերպության կողմից իրականացվող գործառույթները։
Միաժամանակ, սույն նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1275-Ն որոշումը՝ հաշվի առնելով, որ միացման արդյունքում «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ՀՀ կառավարության որոշմամբ կվերապահվեն նոր գործառույթներ, որոնք իրականացվում են Կազմակերպության կողմից։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատակաուղղված է պարենային անվտանգության ապահովման, արտադրողականության բարձրացմանը, գյուղատնտեսության մեջ նորարար և գիտելիքահենք մոտեցումների ներդրմանը:
4․ Կարգավորման նպատակը և բնույթը.
Կարգավորման նպատակն է Կազմակերպությունը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու ձևով վերակազմակերպելու միջոցով բարձրացնել Կազմակերպության գործունեության արդյունավետությունը։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազում չի կանխատեսվում:
7․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գյուղատնտեսության ոլորտում պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացում և արտադրողականության աճ։
8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:
-
Duration
12.05.2026 01.06.2026 -
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 245
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.