Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №462Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի  

N 462 Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

Ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված կարգավորման թափանցիկության ապահովման սկզբունքով, հանձնաժողովն իր 2017 թվականի նոյեմբերի 1-ի N462Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստեր հրավիրելու և անցկացնելու կարգով սահմանել է հանձնաժողովի նորմատիվ և անհատական բնույթի որոշման նախագծերի, դրանց վերաբերող և նիստի անցկացմանն առնչվող տեղեկությունների, ինչպես նաև արդեն իսկ ընդունված նորմատիվ և անհատական բնույթի որոշումների՝ Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում զետեղելու վերաբերյալ դրույթներ։ Կարգի գործող խմբագրությամբ, սակայն, նշված պահանջները տարածվում են նաև Հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարաբերությունները կարգավորող անհատական որոշումների վրա, ինչը վերը նշված սկզբունքից բխող կարգավորման առարկայից դուրս է։ Ավելին, Հանձնաժողովի ներքին կանոնակարգային բնույթի իրավական ակտերի հրապարակման նկատմամբ կիրառելի են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված կարգավորումները, որոնց կատարումն  ամբողջապես ապահովվում է Հանձնաժողովի կողմից։ Ուստի, հաշվի առնելով, որ ներքին կանոնակարգային  հարցերին առնչվող անհատական որոշումները վերաբերում են դրանում նշված կոնկրետ անձանց, նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ։

 

2Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով հստակեցվում են հանձնաժողովի անհատական իրավական ակտին վերաբերող համապատասխան կարգավորումները՝ Հանձնաժողովի ներքին կանոնակարգային  հարաբերությունների մասով։

 

 3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ 

 

4 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հանձնաժողովի անհատական որոշումներից կհրապարակվեն կարգավորվող անձանց վերաբերողները։

  • Discussed

    20.07.2018 - 05.08.2018

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems), Water economy, Telecommunication(electronic communication), Postal service

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7684

Print