Under development
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության միջև Տեղեկատվական և Հաղորդակցման Տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր
-
1 - Agree
-
0 - Disagree
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ
ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կողմեր)
- Ցանականալով ուսումնասիրել հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ հարաբերությունների բարելավման և տարբերակման հնարավորությունները,
- Հետաքրքրված լինելով երկկողմ համագործակցության ընդլայնմամբ և զարգացման խթանմամբ,
- Ճանաչելով երկու երկրների՝ որպես միջազգային հանրության անդամների, պարտավորությունները ՏՀՏ-ների օգնությամբ արդի միջազգային խնդիրների և Կայուն Զարգացման Աճի համար ներկայիս և տևական լուծումների որոնման նպաստման գործում,
- Նշելով երկու երկրների միջև համագործակցության պատմությունը՝ Հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջոցով,
- Հավաստիացած լինելով երկու երկրների միջև ընդլայնված գործընկերության հիմնման կարևորությամբ,
- Հավատալով, որ նման համագործակցությունը կծառայի իրենց փոխադարձ շահերին և կաջակցի երկու երկրներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացմանը՝ որպես նպաստող գործիք,
- Որոշելով ուսումնասիրել շուկայական նոր հնարավորությունները` օգտվելով երկու երկրների և նրանցից յուրաքանչյուրի կողմից կնքված առևտրային համաձայնագրերից և հայկական ու եգիպտական տեխնոլոգիական ընկերությունների նոր շուկաներ բացահայտ մուտք գործելու տարբեր արտոնությունների ստեղծումից, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միության շուկան, ինչպես նաև Մինջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ու Աֆրիկայի շուկաները:
Համաձայնեցին ներքոնշյալի վերաբերյալ.
Հոդված 1
Փոխըմբռնման հուշագրի առարկան
- Սույն փոխըմբռնման հուշագրի առարկան շահերի որոշակի բնագավառներում երկու Կողմերի միջև տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ամրապնդումն ու խթանումն է:
Հոդված 2
Համագործակցության ոլորտներ
- [1]Կարողությունների կառուցում ՏՏ մասնագետների, ոչ մասնագետների և ընկերությունների համար. երկու երկրներում գոյություն ունեցող խնդիրների ուսումնասիրում (օրինակ՝ Եգիպտոսում Ծրագրային ապահովման ինժիներական իրավասությունների կենտրոն (SECC) և Ազգային իրավասությունների շրջանակ (NCF)), խորհրդակցություններ/գնահատում իրականացնելու նպատակով Ծրագրային ապահովման ինժիներական իրավասությունների կենտրոնի ծրագրերի շրջանակներում գնահատող մարմինների միջոցով համագործակցություն, հայկական ծրագրային ապահովումների թեստավորման խորհրդի հիմնման գործում Հայաստանին աջակցության ցուցաբերում, կիբեռանվտանգության վերապատրաստման ծրագրերի անցկացում, ստանդարտացման զարգացում և աշխատուժի զարգացում:
- Էլեկտրոնային ստորագրություն: Գիտելիքների փոխանակման սեմինարների միջոցով փորձը ընդլայնելու նպատակով փորձի փոխանակում երկու երկրների կողմից:
- Նորարարություն և ձեռնարկատիրություն: Եգիպտոսի տեխնոլոգիական պարկերից մեկում հայ-եգիպտական նորարարական կլաստերի հիմնում՝ երկու երկրների նորարարական հաստատությունների՝ Տեխնոլոգիաների նորարարական և ձեռնարկատիրական կենտրոնի (TIEC) և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF) միջև՝ կապի ստեղծում, ինկուբատորների և ստարտափերի համար փոխանակման ծրագրեր, մշակողմերի և ձեռնարկատերերի համար համատեղ մրցույթներ, հաքաթոնններ, փոքր և միջին ձեռնարկությունների համար համատեղ ծրագրերի մեկնարկում, ձեռնարկատերերի համար արագացված ծրագրերի իրականացում, նորարարական ֆոնդերի և համացանցով դրամահավաք-ֆինանսավորման համար համատեղ առաջարկների դիտարկում, միջազգային կորպորացիաների և կազմակերպությունների կողմից առաջարկված վենչուրային հիմնադրամների համար համատեղ առաջարկների նախագծում և ներկայացում, Հորիզոն 2020 և այլ ԵՄ ՏՀՏ ֆինանսավորման նախագծերի ծրագրերի շրջանակներում կոնսարցիումներ ստեղծելով նորարարություններում և հետազոտություններում համատեղ գործունեություններից և նախաձեռնություններից շահույթի ստացում:
- Տեխնոլոգիական պարկ: Հայկական տեխնոլոգիական պարկերից մեկում եգիպտական տեխնոլոգիական պարկերի համար հարթակի հիմնում և հակառակը. որպես երկու երկրների փոքր և միջին ձեռնարկությունների և ստարտափների փորձի փոխանակումն ու աշխատանքը դյուրացնելու և առանց ճգնաժամի տնտեսական աճի դանդաղեցումը հեշտացնելու մեխանիզմ օգտագործելու համար:
- Խելացի կրթություն/ուսուցում: Առանցքային թեմաներին, այդ թվում՝ միկրոէլեկտրոնային, համակարգչային գիտությունների և ռոբոտաշինության և այլնին նվիրված խելացի կրթությունում փորձի փոխանակման նպատակով գիտելիքների փոխանակման սեմինարների կազմակերպում, ձեր ուսանողների համար ծառայող հայաստանյան խելացի կրթության կենտրոնների փորձի փոխանակում, բարձրագույն ուսումնական հաստատություններում համատեղ լաբարատորիաների հիմնում:
- Կիբեռանվտանգություն: ՀՀ հավաստագրման կենտրոնի և բոլոր կիբեռանվտանգության ենթակառուցվածքների ուժեղացման հարցում Հայաստանին օժանդակության տրամադրում՝ ներառյալ անհրաժեշտ աշխատուժի վերապատրաստում:
- Խելացի կառավարում: Դիտարկելով երկու երկրների փորձը ՏՀՏ-ն քաղաքացիների համար օգտագործելու և էլեկտրոնային ծառայությունների[2] ինտեգրման գործում` ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները իրերի համացանցի զարգացման համար՝ հատուկ շեշտադրություն կատարելով խելացի քաղաքների համար լուծումներ տրամադրելու հարցում: Խելացի քաղաք նորարարական հանգույցի հիմնման հնարավորությունների քննարկում:
- Ստարտափներ և համատեղ ծրագրեր: Խրախուսել Հայաստանի և Եգիպտոսի ստարտափերի միջև համատեղ գործունեությունը և երկու երկրներում նշանակալի իրադարձություններին մասնակցությունը: ՏՀՏ-ի և ճարտարագիտական ոլորտներում համագործակցությունը խթանելու նպատակով՝ մշակել և իրականացնել համատեղ դրամաշնորհային ծրագրեր, համատեղ մրցույթներ: Համատեղ մրցույթների, Հաքաթոնների կազմակերպում՝ երկու երկրներում նորարարական էկոհամակարգերը խթանելու նպատակով:
Համագործակցության այլ ոլորտներ. ինչպես երկու Կողմերն համատեղ որոշել են:
Հոդված 3
Իրականացման մեխանիզմաներ
- Համագործակցությունը և իրականացումը համակարգելու նպատակով երկու Կողմերի շահագրգիռ կողմերից ձևավորվող բարձրացտիճան հանձնաժողովի ձևավորում:
- Թվային հարթակի գործարկում, որը թույլ կտա երկու երկրների ընկերություններին ծանոթանալ և համագործակցել:
- Երկու երկրների համապատասխան ՏՏ միջոցառումներին, ինչպիսիք են՝ Հայաստանում ԱրմԹեք համաժողովը և Դիջիտեք ՏՀՏ էքսպոն, իսկ Եգիպտոսում Կահիրե ՏՀՏ-ն, փոխադարձ այցերի իրականացում և երկկողմանի մասնակցություն:
- Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացում:
- Փորձագետների, տեխնիկների և այլ մասնագետների փոխանակում և երկու Կողմերի կողմից սահմանված համատեղ հետազոտական գործունեությանը և նախագծերին մասնակցության դյուրացում:
Հոդված չորս
Մտավոր սեփականության իրավունքներ
ա) Յուրաքանչյուր կողմ կապահովի սույն փոխըմբռնման հուշագրից բխող համագործակցությունից առաջացած մտավոր սեփականության իրավունքների (այսուհետ՝ ՄՍԻ) համապատասխան պաշտպանությունը` համաձայն իրենց համապատասխան օրենքների, կանոննների և կանոնակարգերի, ինչպես նաև միջազգային համաձայնագրերի, որոնց նկատմամբ երկու կողմերն էլ պարտավորություններ են ստանձնել:
բ) Այն դեպքում, երբ հետազոտությունը իրականացվում է միայն և առանձնապես մի Կողմի կողմից կամ ուսումնասիրության արդյունքները ստացվում են միայն և առանձնապես մի Կողմի ջանքերի միջոցով, առնչվող Կողմը միայնակ պետք է դիմի մտավոր սեփականության շնորհման համար և երբ ստանա մտավոր սեփականությունը, ապա այն բացառապես կպատկանի առնչվող Կողմին:
գ) Այն դեպքում, երբ հետազոտության արդյունքները ստացվել են միասնական ջանքերի արդյունքում, ապա մտավոր սեփականության իրավունքի համար երկու Կողմերը պետք է դիմեն միասին և երբ այն շնորհվի, Կողմերի կողմից այդ իրավունքները կտնօրինվեն միասնական:
դ) Կողմերը չպետք է առանց մյուս Կողմի համաձայնության փոխանցեն սույն փոխըմբռնման հուշագրի ներքո իրականացվող գյուտերից/գործողություններից առաջացած մտավոր սեփականության իրավունքից բխող որևէ իրավունք կամ պարտականություն որևէ այլ երրորդ Կողմի:
ե) Այն դեպքում, երբ հետազոտության արդյունքները ստացվել են սույն փոխըմբռնման հուշագրի ներքո իրականացվող միասնական գործողությունների միջոցով, Կողմերը պետք է դիմեն որպես համահեղինակներ Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության համար` պայմանով, որ Կողմերն իրենց երկրներում տեխնոլոգիաների առևտրայնացման բացառիկ իրավունքներ ունեն: Ցանկացած այլ երկրում առևտրայնացումը պետք է իրականացվի համատեղ՝ առանձին համաձայնագրի միջոցով:
Հոդված հինգ
Իրավասու մարմիններ
- Փոխըմբռնման հուշագրի իրականացման համար պատասխանատու իրավասու մարմիններն են լինելու՝
ա) Հայաստանի Հանրապետության կողմից՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:
բ) Եգիպտոսի Արաբական Հանրապետության կողմից՝ Հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:
գ) Յուրաքանչյուր կողմ պետք է նշանակի կոնտակտ, որը պատասխանատու կլինի փոխըմբռնման հուշագրի իրականացման մոնիթորինգի համար:
- Իրավասու մարմինների կամ կոնտակտների հետ կապված ցանկացած փոփոխության դեպքում կողմերը կտեղեկացնեն միմյանց տասնչորս (14) օրվա ընթացքում:
- Կողմերը հիմնում են բարձրաստիճան հանձնաժողով բաղկացած հավասար քանակությամբ կողմերի ներկայացուցիչներից:
Հոդված 6
Վեճերի կարգավորում
Սույն Փոխըմբռնան Հուշագրի մեկնաբանման կամ կիրարկման ընթացքում ծագող ցանկացած վեճ պետք է կարգավորվի բարեկամաբար՝ կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով և այնպիսի եղանակով, որը կծառայի նրանց փոխադարձ շահերին:
Հոդված 7
Փոփոխություններ և լրացումներ
Սույն փոխըմբռնման հուշագրում Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ կարող են իրականացվել փոփոխություններ և լրացումներ: Փոփոխություններն ու լրացումները ուժի մեջ են մտնում Հոդված 9-ում նշված կարգով:
Հոդված 8
Տեղեկատվության բացահայտում
Կողմերից ոչ մեկը չպետք է բացահայտի կամ տարածի մյուս Կողմի կողմից սույն փոխըմբռնման հուշագրի ներքո համագործակցության գործունեության իրականացման ընթացքում տրամադրված տեղեկատվությունը երրորդ Կողմին` բացառությամբ այն դեպքերի, երբ դա գրավոր ձևով թույլատրվում է նման տեղեկատվությունը տրամադրող Կողմի կողմից կամ երբ դա պահանջվում է այդ Կողմի երկրի գործող օրենսդրությամբ:
Հոդված 9
Ուժի մեջ մտնելը, գործողության ժամկետը և դադարեցումը
- Սույն փոխըմբռնման հուշագիրը պետք է ուժի մեջ մտնի վերջին ծանուցագիրը ստանալու օրը, որով Կողմերը պետք է գրավոր և դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնեն դրա ուժի մեջ մտնելու համար իրենց ազգային օրենսդրությամբ պահանջվող օրենսդրական ընթացակարգերը ավարտելու մասին: Սույն փոխըմբռնման հուշագիրը չպետք է համարվի միջազգային համաձայնագիր և չպետք է ստեղծի միջազգային օրենսդրությամբ ղեկավարվող օրենսդրական պարտավորություններ:
- Այն պետք է ուժի մեջ մտնի 3 տարով և պետք է ինքնաբերաբար երկարաձգվի հետագա (3) տարիներն ընդգրկող ժամանակահատվածի համար:
- Փոխըմբռնման հուշագրի իրականացումը պետք է կատարվի համաձայն յուրաքանչյուր երկրի գործող օրենքների ու կանոնակարգերի և Կողմերի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների:
- Յուրաքանչյուր կողմ կարող է դադարեցնել սույն փոխըմբռնման հուշագիրը առնվազն երեք ամիս առաջ իր այդ մտադրության մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ձևով ծանուցելով մյուս Կողմին:
Ստորագրված է Կահիրեյում 2018թ…………...….-ի …..-ին երեք օրինակներով՝ արաբերեն, հայերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստին:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից
|
Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության կողմից |
[1] Սպասվում է քննարկում Ազգային հեռահաղորդակցության կարգավորման մարմնի հետ
[2] Խելացի քաղաքներ` Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործակալության կողմից հաստատման ենթակա տեղեկատվության և փորձի (և հետագայում մշակել և զարգացնել ինչպես հարմար է) փոխանակում
-
Discussed
20.07.2018 - 05.08.2018
-
Type
Memorandum
-
Area
Transport
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 6886
Print