«Որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային վճարների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի գծով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքների մասով որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ կանխավճարների օգտագործման դեպքերն ու պայմանները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13․11․2025թ․ ՀՕ-379-Ն օրենքով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 42-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի համաձայն՝ Կանխավճարները վճարողի կամ նրա կողմից լիազորված մաքսային ներկայացուցչի դիմումի հիման վրա կարող են օգտագործվել որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային վճարների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի գծով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ Կառավարության սահմանած դեպքերում և պայմանների ապահովման պարագայում: Որպես պարտավորությունների կատարման ապահովում մաքսային մարմինների կողմից ընդունվելու դեպքում կանխավճարները միասնական հաշվից փոխանցվում են մաքսային մարմինների կողմից տնօրինվող համապատասխան գանձապետական ավանդային հաշվին։ Կանխավճարները կարող են օգտագործվել նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքների մասով՝ որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ նույն հոդվածին համապատասխան և Կառավարության սահմանած դեպքերում և պայմանների ապահովման պարագայում:
Միաժամանակ, համապատասխան իրավահարաբերությունների սահմանումը նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի հունվարի 23-ի «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 63-Ա որոշման հավելվածի 2-րդ կետով։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է սահմանել՝
1) կանխավճարների՝ մաքսային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով օգտագործման դեպքերն ու պայմանները․
2) կանխավճարների՝ մաքսային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով վճարողի կողմից դիմումի ներկայացման հետ կապված հարաբերությունները։
-
Duration
23.04.2026 08.05.2026 -
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
-
Status
Views 209
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.