«Կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակները և կարգը, ինչպես նաև մաքսային մարմիններ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմը, դրանց ներկայացման (հասանելի դառնալու) ժամկետը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13․11․2025թ․ ՀՕ-379-Ն օրենքով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 42-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ Կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակները և կարգը, ինչպես նաև մաքսային մարմիններ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմը, դրանց ներկայացման (հասանելի դառնալու) ժամկետը և կարգը սահմանում է Կառավարությունը:
Միաժամանակ, համապատասխան իրավահարաբերությունների սահմանումը նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի հունվարի 23-ի «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 63-Ա որոշման հավելվածի 3-րդ կետով։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է սահմանել՝
1) կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակները և կարգը.
2) մաքսային մարմիններ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմը, դրանց ներկայացման (հասանելի դառնալու) ժամկետը և կարգը:
Նախագծով նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի N 883-Ն որոշումը, որը «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13․11․2025թ․ ՀՕ-379-Ն օրենքի ուժի մեջ մտնելու հանգամանքով պայմանավորված՝ կկորցնի արդիականությունը։
-
Duration
23.04.2026 08.05.2026 -
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
-
Status
Views 206
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.