Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2026 թվականի ______ N__-Ն

 

ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԵՐԺՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   Սահմանել՝ կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը՝ համաձայն հավելվածի:

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-379-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի _____________  ____-ի 

N____-Ն որոշման

 

ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԵՐԺՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

1.  Սույն հավելվածով սահմանվում են մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների վերադարձի համար՝ մաքսային պարտավորությունները վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումի և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը:

2.     Կանխավճարների վերադարձի նպատակով մաքսային պարտավորությունները վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումը մերժվում է մաքսային մարմնի կողմից հետևյալ դեպքերում՝

1)      կանխավճարների վերադարձի դիմումը ներկայացված է լիազորություն չունեցող անձի կողմից.

2)     կանխավճարների վերադարձի դիմումը չի պարունակում մաքսային մարմնի կողմից սահմանված տեղեկությունները

3.     Կանխավճարների վերադարձի նպատակով մաքսային պարտավորությունները վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կանխավճարների վերադարձը մերժվում է հետևյալ դեպքերում՝

1)      կանխավճարի վերադարձի օրվա դրությամբ հայտարարատուի անվամբ առկա են չկատարված՝ վճարման ժամկետ ունեցող մաքսային պարտավորություններ, որոնց մարման համար մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների գումարի և վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումով նշված գումարի տարբերությունը բավարար չէ.

2)     կանխավճարի վերադարձի օրվա դրությամբ հայտարարատուի անվամբ առկա են չկատարված՝ ժամկետանց մաքսային պարտավորություններ․

3)     վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումով նշված գումարը գերազանցում է դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ առկա կանխավճարի գումարը․

4)     պահպանված չեն «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանները։

  • Duration

    23.04.2026 08.05.2026
  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 278

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: