Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է կինեմատոգրաֆայի ոլորտիհամապարփակ կարգավորման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, անհրաժեշտ է կանոնակարգել կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացման պետական քաղաքականության սկզբունքները և ձևերը, դրա գործունեության հետ կապված իրավական, կազմակերպչական և ֆինանսական հարաբերութունները:Նախատեսվում է կանոնակարգել կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական կառավարման և այլ մարմինների լիազորությունները, որոնք մասնակցություն կունենան ֆիլմարտադրությանն աջակցելու և կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացման ծրագրերն առավել արդյունավետ իրականացնելու գործընթացում: Կանոնակարգվում է նաև ֆիլմարտադրության և ֆիլմի վարձույթի համար պահանջվող փաստաթղթերի՝ ֆիլմարտադրության հավաստագրի, նկարահանման արտոնագրի և վարձութային վկայականի և ազգային ֆիլմի կարգավիճակի հետ կապված հարաբերությունները, որոնք հնարավորություն կտան ֆիլմարտադրողներին իրենց գործունեությունը առավել արդյունավետ, մատչելի և օրինական իրականացնելու համար: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ օտարերկրյա ներդրումների շրջանակներում ՀՀ-ում առնվազն 100 մլն ՀՀ դրամի չափովֆիլմարտադրությունիրականացնելու պարագայում, ֆիլմարտադրողները իրավունք են ստանում ձեռք բերելուֆիլմարտադրության համար անհրաժեշտ ապրանքները և ծառայությունները դրանց նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով, իսկ նվազագույն շահավետ գնի և իրացման գնի տարբերությունը հետագայում մատակարարին փոխհատուցվելու է պետության կողմից: Սահմանվում էՀՀ-ում ցուցադրվող օտարալեզու ֆիլմերի հայերեն կրկնօրինակման և (կամ) տեսանելի ու հստակ ենթագրման ապահովումը, ինչպես նաև ըստ տարիքային սահմանափակման ֆիլմերի դասակարգման չափորոշիչները և դրանց մասին նշում կատարելու պահանջը:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում բացակայում է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող օրենք, որի արդյունքում մի շարք կարևոր հարաբերություններ օրենսդրական կարգավորում չեն ստացել, իսկ առկա կարգավորումները չեն ապահովում եզրույթների օգտագործման միասնականությունը: Կարգավորված չեն ֆիլմարտադրության, ֆիլմի վարձույթի, ցուցադրման, միջազգային կինոփառատոնների և կինոշուկաների մասնակացության պետական ֆինանսավորման և պետական աջակցության այլ ձևերը: Որևէ կերպ չի խրախուսվում օտարերկրյա ներդրումների միջոցով ֆիլմերի նկարահանումը Հայաստանի Հանրապետությունում: Կինոթատրոններում և հեռուստատեսությամբ ոչ բոլոր ֆիլմերի հրապարակային ցուցադրումն է իրականացվում տարիքային սահմանափակման մասին նշումով, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ երեխաների իրավունքներիևբարոյական նորմերի պահպանությանը: Կարգավորված չէ ֆիլմարտադրության և ֆիլմի վարձույթի համար պահանջվող փաստաթղթերի՝ ֆիլմարտադրության հավաստագրի, նկարահանման արտոնագրի, վարձութային վկայականի և ազգային ֆիլմի կարգավիճակի գործընթացը, որով հնարավորություն կտրվի ֆիլմարտադրությամբ և ֆիլմի ցուցադրությամբ զբաղվող կազմակերպություններին արտադրել և ցուցադրել որակյալ ֆիլմեր:

Միաժամանակ, օրենքով կկանոնակարգվի կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լիազորությունները, որի հիմնական նպատակը ֆիլմարտադրությանը, ֆիլմի վարձույթին, ֆիլմի ցուցադրմանը, ֆիլմի առաջխաղացմանն ու պահպանությանն աջակցելուն և կինոլսարանի գեղագիտական ճաշակը բարձրացնելուն ուղղված գործունեությունն է:

 

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է կինեմատոգրաֆայի ոլորտումիրավահարաբերությունների կարգավորման և ոլորտի զարգացման անհրաժեշտությամբ, որը կապահովի նորմատիվ դաշտում օգտագործվող եզրույթների միասնականությունը և հիմք կհանդիսանա այլ իրավական ակտերի մշակման և կիրարկման համար: 

Օրենքների նախագծերը մշակվել են` հիմք ընդունելով մի շարք երկրներում կինեմատոգրաֆիայի օրենսդրական կարգավորման փորձը: Մասնավորապես, ուսումնասիրվել են Դոմինիկյան Հանրապետության, Ֆրանսիայի,Ռումինիայի, Չեխիայի, Հունգարիայի, Շվեցարիայի,Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և մի շարք այլ երկրների օրենսդրական ակտերը: Նշված բոլոր երկրներում օրենսդրորեն ճանաչվում է կինեմատոգրաֆիայի հատուկ նշանակությունը ու կարևորությունը և առանձնահատուկ օրենսդրական կարգավորում է նախատեսվում ոլորտի պետական աջակցության համար:

Միջազգային փորձը հատկապես ուսումնասիրվել է պետական աջակցության, վարձութայինվկայականի,նկարահանման արտոնագրի, ազգային ֆիլմի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի ու զարգացման հիմնադրամի լիազորությունների, միջազգային համագործակցության ու համատեղ արտադրության և մի շարք այլ կարևոր հարցերի մասով:

Ակնկալվում է, որ նշված օրենքների նախագծերի ընդունումը նոր խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունում կինեմատոգրաֆիայի զարգացման համար, մասնավորապես՝ օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի՝

  • Կինեմատոգրաֆիայի պետական ֆինանսավորման և աջակցության այլ ձևերի արդյունավետության բարձրացմանը, կինեմատոգրաֆիայի նյութատեխնիկական ու ենթակառուցվածների զարգացմանը,
  • Կինեմատոգրաֆիայի ոլորտում տնտեսական գործունեության ակտիվության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը,
  • Տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, օտարերկրյա ֆիլմարտադրության համար Հայաստանի Հանրապետությունում գրավիչ պայմանների ստեղծմանը,
  • Նոր ֆիլմերի ստեղծմանը, այդ թվում՝ երեխաների և պատանիների համար, ինչպես նաև ֆիլմերի որակի բարձրացմանը, ոլորտի աշխատողների մասնագիտական հմտությունների բարձրացմանը,
  • Կինեմատոգրաֆիայի ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ ֆիլմների համատեղ արտադրությունը,
  • Հայաստանի Հանրապետության, հայկական մշակույթի, պատմության, ավանդույթների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ օտարերկրյա պետությունումհայկական ֆիլմերի արտադրության, վարձույթի, միջազգային կինոփառատոներին և կինոշուկաներին մասնակցության միջոցով,
  • ֆիլմերի դասակարգման միջոցով երեխաների պաշտպանության և բարոյական նորմերի պահպանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը,
  • Հայաստանի Հանրապետության մարզերումֆիլմի ցուցադրության ապահովմանը,
  • Հայաստանի Հանրապետությունում արտադրված, ինչպես նաև համատեղարտադրության ֆիլմերի հավաքագրմանը, մշակմանը, թվայնացնմանըև տարածմանը, ֆիլմերի մեկ ընդհանուր շտեմարանի ստեղծմանը:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Կինեմատոգրաֆիայի մասին»և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀայաստանիՀանրապետությանհարկայինօրենգրքումլրացումկատարելումասին» Հայաստանի Հանրապետություն օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մաuին

 

«Կինեմատոգրաֆիայի մասին»և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀայաստանիՀանրապետությանհարկայինօրենգրքումլրացումկատարելումասին»Հայաստանի Հանրապետություն օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Կինեմատոգրաֆիայի մասին»և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀայաստանիՀանրապետությանհարկայինօրենգրքումլրացումկատարելումասին» Հայաստանի Հանրապետություն օրենքների ընդունման կապակցությամբ այլ oրենքներիևայլնորմատիվիրավականակտերիընդունմանանհրաժեշտությանբացակայությանմասին

 

«Կինեմատոգրաֆիայի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»և «ՀայաստանիՀանրապետությանհարկայինօրենգրքումլրացումկատարելումասին» Հայաստանի Հանրապետություն օրենքների ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններկամլրացումներկատարելուանհրաժեշտությունչիառաջանա:

  • Discussed

    06.03.2017 - 30.11.2017

  • Area

    Cultural

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 23691

Print

Suggestions

Narine Kochar

13.11.2017

Հետեւյալ առաջարկները եւ դիտարկումները դեռ սպտեմբերի 4-ին ուղարկել եմ նախարարություն, օգոստոսի 29-ին մշակույթի նախարարությունում կայացած պրեզենտացիաից հետո հայտարարված մեկ շաբաթվա ընթացքում։ Տեղյակ եմ, որ, ուղարկված որոշ առաջարկներ նկատի են առնվել, բայց քանի դեռ պաշտոնապես չի հրապարակվել փոփոխված տարբերակը, որը ամիսներ շարունակ մշակում է օրենքի վրա աշխատող խումբը, տեղադրում եմ այդ առաջարները նաեւ այստեղ։ 1.Ազգային կինոն եւ տեղական կինոշուկան զարգացնելու կարեւոր գրավական է երկրի ներսում տեղական կինոարտադրության լուսաբանումը, որում կարեւոր դերակատարում պետք է ունենա հեռուստատեսությունը։ • Օրենքում ներառել հայկական կինոնկարների եւ կինոգործիչների պարտադիր լուսաբանում հայկական հեռուստաընկերություններով։ Հատկացնել պարտադիր եթերաժամ հայկական ֆիլմերի (հին եւ նոր՝ Հայֆիլմի արտադրության եւ Ազգային Կինոկենտրոնի աջակցությամբ ստեղծված) ցուցադրման, գովազդի, ինչպես նաեւ հաղորդումներ կինոարտադրության ոլորտի մասնագետների, կինոարտադրության ընթացքի, ֆիլմի ստեղծման պատմության մասին։ (օրինակ՝ շաբաթական մինիմում 14 ժամ) Եթե օրենքով չսահմանվի պարտադիր եթերաժամը, հեռուստատեսությունները կշարունակեն ցուցադրել բացառապես իրենց արտադրանքը եւ/կամ արտասահմանյան ֆիլմերը, մրցակցությունից դուրս թողնելով պետական աջակցությամբ ստեղծված ֆիլմերը, որի արդյունքում տուժում է հայկական հեղինակային կինոն, եւ առաջ է մղվում հեռուստասերիալների, հեռուստատեսային ֆիլմերի քարոզումը, քանի որ հեռուստատեսությունն է իշխում լուսաբանման, տարածման, քարոզչության եւ գովազդի հիմնական լծակներին։ Հեռուստատեսության միջոցով ազգային կինոն առավել լայն տարածում կստանա հասարակության եւ հանդիսատեսի լայն շրջանակներում, որը նկատելիորեն կնպաստի տեղական կինովարձույթին։ Լեհաստանը տարիներ առաջ որդեգրելով այս սկզբունքը, այժմ մեծ ցուցանիշներ է գրանցում։ Հեռուստատեսությունների միջոցով լուսաբանելով լեհական կինոն, այժմ լեհական կինովարձույթի 30%-ը կազմում են տեղական արտադրության ֆիլմերը, եւ տարեկան կինոբյուջեի 90%-ը գոյանում է ոչ թե պետությունից այլ կինովարձույթից։ 2. Մեկ այլ կարեւոր դրույթ, որը կնպաստի պետական բյուջեի ավելացմանը եւ կուղղվի ազգային կինոյի զարգացմանը։ Հետեւյալ ձեւաչափը կիրառվում է եվրոպական գրեթե բոլոր երկրներում։ • Հայկական կինոշուկային առնչվող բոլոր կազմակերպությունների՝ կինոթատրոնների, հեռուստաընկերությունների՝ պետական, մասնավոր, ներառյալ կաբելային, գովազդային գործակալությունների, հետագայում՝ դիստրիբյուտորական ընկերությունների համար օրենքով սահմանել մասհանումներ՝ արտասահմանյան ֆիլմերի, ինչպես նաեւ ամբողջությամբ կոմերցիոն հայկական արտադրության ֆիլմերի, (բացառությամբ պետական աջակցությամբ արտադրած ֆիլմերի), հեռուստասերիալների ցուցադրումից, ֆիլմերի գովազդից, ֆիլմերի վաճառքից գոյացած իրենց եկամտի որոշակի սահմանված չափով, որը կուղղվի պետական բյուջե եւ կհատկացվի հայկական կինոարտադրությանը։ Օրինակ Շվեդիայում, կինոթատրոններում ամերիկյան ֆիլմերի ցուցադրումից տոմսերի վաճառքի 20%-ը ուղղվում է պետական բյուջե եւ հատկացվում է տեղական ֆիլմարտադրությանը։ Ինչպես նաեւ բոլոր հեռուստաընկերություններն՝ անկախ սեփականության ձևից, իրենց եկամուտներից մասհանումով, մասնակից են դառնում տեղական ֆիլմարտադրությանը: Նույն մոդելը գործում է Լեհաստանում եւ այլ եվրոպական երկրներում։ Պարսկաստանում կինոթատրոններում օտարերկրյա ֆիլմերի ցուցադրումից տոմսերի վաճառքի 50%-ն է գանձվում եւ ուղղվում տեղական կինոարտադրությանը։ Սույն օրենքը կխթանի պետական աջակցությամբ հայկական կինոարտադրության ֆիլմերի ցուցադրումը կինոթատրոններում եւ հեռուստատեսությամբ, քանի որ վերջիններս շահագրգռված կլինեն ցուցադրել տեղական արտադրանքը։ Այս օրենքի կիրառումը շահեկան կլինի թե պետությանը, թե հայկական կինոարտադրությանը։ 3. Հայաստանում կինոարտադրությունը խթանելու նպատակով, • Սահմանել արտոնյալ վարկի տրամադրում (5-7%-ի չափով) մասնավոր կինոարտադրողին՝ կինոարտադրությունը (նախապատրաստական, նկարահանման կամ հետարտադրական փուլում) իրականացնելու համար՝ ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությամբ։ Նման օրենք գործում է Ռուսաստանում (5%), որի կիրառումը զգալիորեն նպաստել է երկրի կինոարտադրության առաջխաղացմանը։ 4. Ինչպես նաեւ ներկա օրենքում պակասում են կամ թերի են հետեւյալ կետերը՝ • Ազգային կինոյի սահմանումը։ Ո՞րն է համարվում ազգային կինո։ • Հոդված 11-ում նշված չէ, որ նկարահանման վկայագրի տրամադրումը վերաբերվում է միայն արտասահմանյան կազմակերպություններին եւ որ սույն օրենքը չպետք է կիրառվի տեղական կինոարտադրողի համար, կամ պետք է տրամադրվի անվճար։ • Հոդված 18-ում հստակեցված չէ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման կանոնակարգը՝ մրցույթի, ընտրական հանձնաժողովի, հայտի դիմումի ժամկետների եւ այլ կարեւոր մանրամասների։ Հուսով եմ, որ վերը նշված դիտարկումները կքննարկվեն, հաշվի կառնվեն, մասնագետ/իրավաբանի կողմից կձեւակերպվեն եւ կընդգրկվեն նորաստեղծ օրենքում։ Վստահ եմ, որ այս դրույթները շահեկան են պետությանը եւ զգալիորեն կնպաստեն ազգային կինոյի զարգացմանը։

Հասմիկ Մելիքսեթյան

31.10.2017

Ուսումնասիրելով «Կինոմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակը (այսուհետ՝ Նախագիծ), գտնում ենք, որ Նախագծում առկա են որոշակի դրույթներ, որոնք հակասում են միմյանց և կարող են սահմանափակել ոլորտում գործունեության ազատությունը և անկախությունը: Մասնավորապես՝ Նախագծի 4-րդ հոդվածում թվարկված են այն սկզբունքները, որոնք ընկած են կինեմատոգրաֆիայի ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմքում: Դրանց թվում է ստեղծագործական գործունեության ազատությունը և ինքնուրույնությունը: Միաժամանակ Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունում հանրային տարածքներում ֆիլմի նկարահանում իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ նկարահանման վկայագիր, որը տրամադրում է լիազորված պետական մարմինը` նկարահանման գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալուց հետո: Մեր կարծիքով պետական քաղաքականության սկզբունք հայտարարված ստեղծագործական գործունեության ազատությունը և ինքնուրույնությունը կարող է խաթարվել նկարահանման վկայագրի պահանջի ներմուծմամբ, հաշվի առնելով, որ հստակորեն ձևակերպված չեն վկայագրի տրամադրման ընթացակարգերը, ժամկետները, մերժման հիմքերը և պետական լիազորված մարմնի իրավասությունները: Տվյալ հարցի՝ Նախագծում առկա ոչ լիարժեք և ոչ կանխատեսելի իրավակարգավորման արդյունքում առկա է գրաքննության վտանգ, ինչպես նաև ֆիլմ արտադրողների, մասնավորապես, հեռուստաընկերությունների գործունեության խաթարման վտանգներ: Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում ենք կազմակերպել Նախագծի քննարկվող դրույթների ավելի հստակ և կանխատեսելի ձևակերպում, բացառելով չարաշահումների, գրաքննության, և թույլտվության տրամադրման ձգձգումների վտանգը: Բացի դրանից, հեռուստաընկերությունների գործունեության բնույթից ելնելով և հաշվի առնելով այն փաստը, որ այդ ընկերությունները արդեն անցել են պետության կողմից լիցենզավորում կամ էլ ստեղծվել են օրենքի ուժով, խնդրում ենք Նախագծում նախատեսել արտոնություններ հեռուստաընկերությունների՝ հանրային տարածքներում նկարահանում իրականացնելու համար՝ քանի որ շատ հաճախ անհրաժեշտ է լինում կոնկրետ իրադարձությունների վերաբերյալ իրականացնել շտապ լուսաբանում, այդ թվում, ֆիլմերի նկարահանումների միջոցով, իսկ վկայագրի տրամադրման պահանջը հեռուստաընկերությունների դեպքում կարող է խաթարել շտապ լուսաբանման բուն իմաստը:

Անահիտ Արփեն

02.10.2017

Կինոարվեստի և կինոարտադրության մասին օրենքը պարտադիր պետք է ունենա հոդված և հստակ սահմանի, թե որ կինոարտադրանքը կարող է ազգային ֆիլմի կարգավիճակ ստանալ:

See more