Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Թվայնացման գործընթացների արագ զարգացման և պետական տեղեկատվական համակարգերի ընդլայնման համատեքստում հանրային տեղեկությունների մատչելիությունն ու թափանցիկությունն առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում:

«Հանրային տեղեկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարում է սահմանել հանրային տեղեկությունների բացահայտման կարգը և շրջանակը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի 2026 թվականի փետրվարի 13-ի ««Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 117-Ա որոշման պահանջներով, համաձայն որի, ի թիվս այլ օրենքների, սահմանվել են նաև «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը նախատեսված է այդ որոշմամբ սահմանված միջոցառումների ցանկի 12-րդ կետով։

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի հիմնական նպատակն է ապահովել «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով ամրագրված՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի արդյունավետ իրականացումը՝ հստակ սահմանելով բացահայտման ենթակա տեղեկությունների շրջանակը, բացահայտման մեթոդներն ու ժամկետները:

Նախագիծը կարգավորում է հետևյալ հիմնական հարաբերությունները.

  1. պարտադիր բացահայտման ենթակա տեղեկությունների ցանկ՝ ներառելով պետական մարմինների գործունեությանը, բյուջեներին, գնումներին, անձնակազմին, ծառայություններին և բաց տվյալներին վերաբերող տեղեկություններ,

  2. տեղեկությունների բացահայտման մեթոդի ընտրության կանոններ՝ ըստ տեղեկության բնույթի և հրատապության,

  3. բացահայտված տեղեկությունների արժանահավատության և թարմության ապահովման պահանջներ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

·   Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն,

·  «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամ։

 

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է «Հանրային տեղեկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասից և ուղղված է օրենքի արդյունավետ կիրառման ապահովմանը:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է`

1. ապահովել հանրության պետական տեղեկատվությանն արդյունավետ և ժամանակին մուտքի մեխանիզմ,

2. վերացնել տեղեկատվություն տնօրինող մարմինների գործունեության ոչ միատեսակ պրակտիկան տեղեկությունների բացահայտման գործընթացում,

3. բարձրացնել պետական կառավարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

  • Duration

    23.04.2026 08.05.2026
  • Type

    Decision

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 174

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: