Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի

Ներկայում գործող իրավակարգավորման համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն երեխայի ընդունումն իրականացվում է հերթագրման միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող էլեկտրոնային համակարգերի միջոցով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ թղթային եղանակով։ Հերթագրման համար երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերն ու տվյալները, որոնք կրկնակի ներկայացվում են նաև երեխայի ընդունման փուլում։ Միաժամանակ, երեխայի ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատության տնօրենը կամ լիազորված աշխատակիցը պարտավոր է տվյալները մուտքագրել «Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ վարչական ռեգիստր», ինչը ստեղծում է լրացուցչ ծանրաբեռնվածություն՝ հատկապես սաների մեծ համակազմի դեպքում։

Վերջին տարիներին ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները և միասնական թվայնացված միջավայրը նպատակ ունեն նվազեցնել քաղաքացիների վարչական բեռը՝ բացառելով նույն տվյալների բազմակի ներկայացման անհրաժեշտությունը և ապահովելով տվյալների փոխգործելիություն պետական համակարգերի միջև։

Միաժամանակ, նախադպրոցական կրթության ոլորտում հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրման և միասնական քաղաքականության ապահովման նպատակով որոշվել է, որ 2026 թվականից վարչական ռեգիստրի վարումը կիրականացնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Այս համատեքստում առաջարկվող նախագծով նախատեսվում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների հերթագրումն իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ համայնքների կողմից վարվող համակարգերի միջոցով՝ ապահովելով դրանց լիարժեք փոխգործելիությունը «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» հետ։ Արդյունքում կբացառվի ծնողների կողմից հաստատություններ այցելելու և փաստաթղթերը կրկնակի ներկայացնելու անհրաժեշտությունը։ Տվյալները մեկ անգամ մուտքագրվելուց հետո հասանելի կլինեն բոլոր համապատասխան կառույցներին։

  • Discussed

    22.04.2026 - 07.05.2026

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 760

Print

Suggestions

Աննա Խուգոյան

23.04.2026

Հիմնականում կողմ լինելով նախագծով առաջարկվող փոփոխություններին և բարձր գնահատելով նախադպրոցական կրթության ոլորտի թվայնացմանն ուղղված քայլերը՝ ցանկանում եմ ներկայացնել հետևյալ դիտարկումը.Նախագծի 16-րդ կետում նշվում է, որ տվյալների փոխգործելիության դեպքում փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը բացակայում է։ Առաջարկում եմ ավելի հստակեցնել ծնողների իրազեկման մեխանիզմը հենց հերթագրման պահին։ Անհրաժեշտ է, որ համակարգը նախապես տեղեկացնի ծնողին՝ արդյո՞ք իր տվյալները «ինքնաշխատ» եղանակով արտացոլվել են, թե՞ առկա է տեխնիկական խնդիր և անհրաժեշտ է կցել լուսանկարը կամ քաղվածքը։Սա թույլ կտա խուսափել հնարավոր սխալներից, կբացառի լրացուցիչ վարչական քաշքշուկը և կդարձնի գործընթացն ավելի կանխատեսելի ու թափանցիկ թե՛ ծնողների, թե՛ հաստատությունների տնօրինության համար։»

Նախշուն Հովհաննիսյան

23.04.2026

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

« Նախադպրոցական հաստատությունների հերթագրման և ընդունելության էլեկտրոնային համակարգի ներդրման վերաբերյալ »

 

Հիմք ընդունելով նախադպրոցական կրթության ոլորտի թվայնացման և վարչական ռեգիստրի վարման նոր նախագիծը՝ ստորև ներկայացնում եմ առաջարկություններ, որոնք կնպաստեն նախագծի առավել արդյունավետ կիրառմանը.

1.     Տվյալների ավտոմատ ներբեռնում - Առաջարկում եմ ապահովել համակարգի լիարժեք ինտեգրումը «Բնակչության պետական ռեգիստրի» հետ: Դա թույլ կտա, որ երեխայի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) մուտքագրելիս ծնողի և երեխայի անձնագրային տվյալները, բնակության վայրի հասցեն և ազգակցական կապը ավտոմատ լրացվեն: Սա կբացառի տվյալների սխալ մուտքագրման ռիսկը և կխնայի քաղաքացու ժամանակը:

2.     Առաջնահերթությունների ավտոմատացված ստուգում.- Քանի որ գործող կարգով կան արտոնություններ ունեցող խմբեր (օրինակ՝ զինծառայողների երեխաներ, բազմազավակ ընտանիքներ), առաջարկում եմ, որ համակարգը էլեկտրոնային հարցման միջոցով ինքնուրույն հաստատի տվյալ կարգավիճակը՝ ազատելով ծնողին լրացուցիչ տեղեկանքներ կցելու պարտականությունից:

3.     Թափանցիկության «Հանրային պատուհան».- Նախագծի շրջանակներում ստեղծել հանրամատչելի հարթակ (կամ բջջային հավելվածի բաժին), որտեղ ծնողը կարող է տեսնել ոչ միայն իր հերթը, այլև հաստատությունում առկա ազատ տեղերի դինամիկան և խմբերի համալրվածությունը: Սա կբարձրացնի վստահությունը համակարգի նկատմամբ:

4.     Տնօրենների ծանրաբեռնվածության թեթևացում.- Քանի որ նախագծով նախատեսվում է տվյալների մեկանգամյա մուտքագրում, առաջարկում եմ սահմանել անցումային փուլ, որի ընթացքում կիրականացվի տնօրենների և վարչական աշխատակիցների վերապատրաստում՝ նոր համակարգի գործիքակազմին արագ տիրապետելու համար:

 

                                                                    Հովհաննիսյան Նախշուն 

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: