Թաթուլ Ստեփանյան
02.08.2018
Հոդված 7, կետ 1 Առաջարկում եմ վերախմբագրել, որ հասարակական կազմակերպությունները ինքնուրույն գործելու, կատարված հետազոտությունների արդյունքները հրապարակելու լիազորություն ունենան:
8 - Agree
1 - Disagree
Ներկայումս մթնոլորտային օդի պահպանության կառավարումն իրականացվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հոկտեմբերի 11-ի օրենքով: Դեռևս 2015-2016 թվականների ընթացքում ուսումնասիրվել և բացահայտվել էին Օրենքում առկա մի շարք խնդիրներ: Մասնավորապես, հին նորմերի վերանայման և նոր պահանջների ամրագրման անհրաժեշտությունը, որն առաջացել է հասարակական և միջազգային հարաբերություններում տեղի ունեցող որոշակի զարգացումների արդյունքում: Բացի այդ, Օրենքի իրավակիրառման գործընթացում բացահայտվել էին թերություններ ու բացթողումներ, որոնք շտկելը նույնպես անհրաժեշտություն է: Նախագծի նպատակն է իրավական հենքի ստեղծման միջոցով ապահովել մթնոլորտային օդի պահպանության արդյունավետ կառավարումը` ժամանակակից մոտեցումներին համապատասխան և կայուն զարգացման համատեքստում: Օրենքը լրջորեն լրամշակվել է: Ավելացվել են մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են այլ երկրներում՝ օդի որակի գնահատման համար: Ավելացվել են դրույթներ, կապված արտանետումների տեխնիկական նորմավորման հետ, արտանետումների վճարների, հաշվառման, լիազորությունների բաշխման և այլն: Նախագծի ընդունումը կամրագրի մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից մոտեցումները, մասնավորապես, մթնոլորտային օդի որակի գնահատման, անշարժ աղբյուրներից արտանետումների սահմանափակման, շարժական աղբյուրներից արտանետումների սահմանափակման, արտանետումների հաշվառման մասերով, հնարավորություն կստեղծի ներդաշնակեցնել աշխարհում ընդունված և ներկայումս երկրում գործող օդի որակի գնահատման չափանիշներն, արտանետումների սահմանափակման նպատակով և զարգացած երկրներում լայնորեն կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման պահանջարկը: Այն ավելի արդյունավետ կդարձնի մթնոլորտային օդի պահպանության կառավարումը և կնպաստի միջազգային պայմանագրերով ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարմանը:
Discussed
18.07.2018 - 08.08.2018
Type
Law
Area
Healthcare, Agriculture, Nature protection, International relations, Energy and natural resources, Economy, Transport, Territorial administration and development, Emergency situations
Ministry
Ministry of Environment
Views 8411
Print02.08.2018
Հոդված 7, կետ 1 Առաջարկում եմ վերախմբագրել, որ հասարակական կազմակերպությունները ինքնուրույն գործելու, կատարված հետազոտությունների արդյունքները հրապարակելու լիազորություն ունենան:
02.08.2018
Նույն բաժնի 29 կետում կիրառվող <<կոնցետրացիա>> բառի փոխարեն կիրառել հայալեզու տարբերակը:
02.08.2018
Հիմնական հասկացություններ բաժնում /հոդված 3/ կետ 21-ում խոսվում է ակտիվ ներգործության մասին, առաջարկում եմ վերախմբագրել, քանի որ առաջարկված մեկնաբանությունը վերաբերում է ներգործությանը ընդհանրապես, այլ ոչ ակտիվ կամ պասսիվ դրսևորմանը: