«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
5 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ կետով.
«17) ստանալ նույնականացման քարտ՝ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում «անվտանգությունն» բառը փոխարինել «անվտանգությունը կամ մերձավոր ազգականների հետ կապն» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) առաջին նախադասությունից «, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքի,» բառերը հանել.
2) վերջին նախադասությունում «Հաշմանդամ կամ ուղղիչ հիմնարկին կից մանկատանը» բառերը փոխարինել «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 95-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Բուժական ուղղիչ հիմնարկում պատիժ կրող և ստացիոնար պայմաններում բուժում ստացող դատապարտյալների նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի միջոցի կիրառումը հետաձգվում է մինչև բուժման ավարտը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 104-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1. Կիսաբաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելու` սույն օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված սկզբունքները կարող են չգործել:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով.
«15) ստանալ նույնականացման քարտ՝ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 12-րդ պարբերությունում «երկու» բառից հետո լրացնել «կարճատև» բառը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ պարբերություն.
«Միայն մերձավոր ազգականների հետ համատեղ բնակվելու իրավունքով երկարատև տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ: Երկարատև տեսակցություն տրամադրվում է նաև կալանավորված անձի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ կալանավորված անձն ունի համատեղ երեխա: Կալանավորված անձի խնդրանքով երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ: Կարճատև և երկարատև տեսակցություններ տրամադրելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով:»:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ պարբերությունից «, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց,» բառերը հանել:
Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը:
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Բուժական ուղղիչ հիմնարկում պահվող և ստացիոնար պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի միջոցի կիրառումը հետաձգվում է մինչև բուժման ավարտը:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի`
1) 2-րդ մասի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ժամանակավոր վկայական կարող է տրամադրվել նաև ազատազրկման դատապարտված և կալանավորված քաղաքացիներին, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալին կամ կալանավորված քաղաքացուն` ընդհանուր հիմունքներով:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Եթե օրենքով սահմանված հիմքերով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը ազատազրկման դատապարտված, կալանավորված կամ ձերբակալված քաղաքացուց վերցրել է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը, ապա, վերջիններիս կողմից քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու խնդրանքով պայմանավորված, վարչակազմը պարտավոր է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրել նրանց:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
17.07.2018 - 01.08.2018
-
Type
Law
-
Area
Justice, Penitentiary
-
Ministry
Ministry of Justice
Views 7710
Print