Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացում լիազոր մարմնի գործառույթների հստակեցման և կենտրոնացման, ինչպես նաև տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կազմակերպման ընթացակարգերի կատարելագործման անհրաժեշտությամբ։

  • Discussed

    14.04.2026 - 29.04.2026

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1337

Print

Suggestions

Աիդա Պետրոսյան

22.04.2026

1.Նախագծով առաջարկվում է փուլային անցում դեպի կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից լիազորությունների իրականացում։

 

Առաջարկվում է նախատեսել անցումային հստակ կարգավորում՝ սահմանելով, որ մինչև համապատասխան ժամկետների ուժի մեջ մտնելը գործող լիազոր մարմինները շարունակում են իրականացնել իրենց լիազորությունները։ Սա թույլ կտա խուսափել իրավական անորոշությունից և հնարավոր գործառութային խզումներից։

Աիդա Պետրոսյան

22.04.2026

2.Նախագծով սահմանված՝ 50-55 աշխատանքային օր առաջ մրցույթի հայտարարումը և 15 աշխատանքային օր հայտերի ներկայացման ժամկետը որոշ դեպքերում կարող են գործնականում սահմանափակող լինել։

 

Առաջարկվում է՝

 

* նախատեսել բացառիկ դեպքերում ավելի կարճ ժամկետ կիրառելու հնարավորություն,

  1. * քննարկել հայտերի ներկայացման ժամկետի երկարաձգումը մինչև 20 աշխատանքային օր։

Աիդա Պետրոսյան

22.04.2026

3.Թվային հարթակի ներդրումը ողջունելի է, սակայն անհրաժեշտ է նախատեսել նաև տեխնիկական խափանումների դեպքում կիրառվող այլընտրանքային մեխանիզմներ։

 

Առաջարկվում է սահմանել, որ տեխնիկական խնդիրների դեպքում փաստաթղթերի ներկայացումը կարող է իրականացվել այլ եղանակով, ինչպես նաև հստակեցնել տեխնիկական աջակցության ապահովման կարգը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: