Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2207-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի

ՆԱԽԱԳԻԾ        

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«____»  2026 թվականի N    -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 2207-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «Մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը սահմանելու մասին» N 2207-Ն որոշման՝

1) վերնագիրը «ՊԱՇԱՐՆԵՐԻ» բառից հետո լրացնել «, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԹՈՂՔԻ» բառերով, իսկ «ԿԱՐԳԵՐԸ» բառից հետո լրացնել «, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԹՈՂՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ» բառերով.

2) 1-ին կետը «պաշարների» բառից հետո լրացնել «, էկոլոգիական թողքի» բառերով, իսկ «կարգը» բառից հետո լրացնել «, էկոլոգիական թողքի հաշվառման դեպքերը» բառերով.

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը տեղադրված և կնքված տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը կարող են շահագործվել առանց փոխարինման և վերակնքման, եթե համապատասխանում են սույն որոշման պահանջներին, իսկ տվյալների առցանց փոխանցում չապահովող ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը ենթակա են փոխարինման և վերակնքման։».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1.-ին կետով.

«Սույն որոշման N 1 հավելվածի 7.1-ին կետի պահանջը չի տարածվում այն ջրօգտագործողների վրա, որոնք մինչև սույն կետի ուժի մեջ մտնելն էկոլոգիական թողքի հաշվառման համար արդեն իսկ տեղադրել են տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարք։».

5) 1-ին հավելվածը՝

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.-ին կետով.

«7.1. Ջրօգտագործողները ազատվում են էկոլոգիական թողքի հաշվառման համար ջրաչափիչ սարքերի տեղադրման պահանջից՝

 1) անդրսահմանային գետահատվածներից ջրօգտագործում իրականացվելու դեպքում,

2) սահմանամերձ բնակավայրերում ջրօգտագործման դեպքում,

3) ջրառի ծավալը՝ գետի բնական հոսքի հինգ տոկոսը (5%) չգերազանցելու դեպքում, բացառությամբ՝ էներգետիկ,  ոռոգման ջրամատակարարման և ջրի տեղափոխման  նպատակներով ջրօգտագործման դեպքերում,

4) հիդրոլոգիական տեսանկյունից ջրառի կետերի և գործող հիդրոլոգիական դիտակետերի գետահատածքների համընկնման դեպքում, էկոլոգիական թողքի հաշվառման նպատակով ջրօգտագործողների կողմից տվյալ հիդրոլոգիական դիտակետում ջրի մակարդակի ավտոմատ գրանցման և տվյալների առցանց փոխանցման ու արխիվացման համակարգի տեղադրման և դիտակետի ամբողջական արդիականացման դեպքում,

5) գործող հիդրոլոգիական դիտակետերի բացակայության կամ դրանց հիդրոլոգիական տեսանկյունից չհամընկնելու դեպքում, ջրառի կետին մոտ գետահատածքում ջրօգտագործողների կողմից ջրի մակարդակի ավտոմատ գրանցման ու տվյալների առցանց փոխանցման ու արխիվացման համակարգ տեղադրելու դեպքում՝ պայմանագրային հիմունքներով  մասնագիտացված կազմակերպության միջոցով իրականացնելով ջրաչափական աշխատանքներ գարնանային վարարումների ժամանակահատվածից դուրս ժամանակահատվածում։».

բ. 8-րդ կետը «ջրառի կետում» բառերից հետո լրացնել «կամ այընտրանքային վայրում» բառերով.

գ. 11-րդ կետը «մ3/վրկ» բառերից հետո լրացնել «, մ3/ամիս» բառերով.

  դ. 12-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ջրաչափիչ սարքը այլընտրանքային վայրում տեղադրելու վերաբերյալ Լիազոր մարմինը տալիս է համաձայնությունը՝ սույն որոշման պահանջների համաձայն ջրի ամբողջական և ճշգրիտ հաշվառումն ապահովելու դեպքում, ինչն ամրագրվում է ջրօգտագործման թույլտվությամբ։».

ե.  13-րդ կետի  «կամ ջրաչափիչ սարքը տեղադրող կազմակերպությունը» հանել, իսկ «անհրաժեշտ բնութագրիչները» բառերը փոխարինել «ջրաչափիչ սարքի  բնութագրիչները (աշխարհագրական կոորդինատական կետերը՝ աստիճան, րոպե, վայրկյան, հարթակին միացման համար անհրաժեշտ նույնականացման տվյալները (ID), գործող ջրօգտագործման թույլտվության համարը և ժամկետը)» բառերը.

6) 2-րդ հավելվածի՝

 ա. 13-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «ջրօգտագործողի կողմից, ինչի մասին ջրօգտագործողն անմիջապես տեղեկացնում է լիազոր մարմնին՝ պատճառը, վերացման ժամկետը և անհրաժեշտ այլ տեղեկություններ.».

բ. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ջրաչափիչ սարքի բացակայության կամ մինչև ապակնքման ակտում նշված` կնքման ներկայացնելու վերջնաժամկետը ջրօգտագործման դեպքում, ջրօգտագործման ծավալներն որոշվում են՝ համաձայն ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված ջրառի չափաքանակի։».

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

  • Duration

    10.04.2026 30.04.2026
  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Nature protection, Energy and natural resources, Economy, Territorial administration and development, Water economy

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 420

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: