Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1442-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1442-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1442-Ն որոշմամբ հիմնադրված Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) հոգաբարձուների խորհրդի կազմում խորհրդի որոշ անդամների փոփոխության անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1442-Ն որոշմամբ (ներառյալ՝ հետագա փոփոխութունները) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը սահմանվել է 9-ն անդամ: Խորհրդի կազմում, ի թիվս այլ անդամների, ընդգրկվել են հետևյալ թվով 7 պաշտոնատար անձինք, ովքեր ներկայումս չեն զբաղեցնում իրենց՝ խորհրդի կազմը համալրելու պահին զբաղեցրած պաշտոնները՝
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար |
Ա. Ղարիբյան |
- ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական |
Ի. Առաքելյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարար |
Ա. Մինասյան |
- ՀՀ բնապահպանության նախարար |
Ա. Ջանջուղազյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Է. Տարասյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Կ. Բաթոյան |
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ |
Յու. Ջավադյան |
- Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ |
Ներկայումս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված պաշտոնների մի մասն զբաղեցնում են այլ անձինք, իսկ վերը նշված պաշտոնատար անձանց մի մասը, որոնց անդամակցությունը նպատակահարմար է շարունակել՝ վերջիններիս մասնագիտական կարողությունների տեսանկյունից, ներկայումս զբաղեցնում են այլ պաշտոններ, ուստի անհրաժեշտ է փոփոխություններ կատարել հոգաբարձուների խորհրդի կազմում՝ այն համալրելով համապատասխան պաշտոններում նշանակված անձանցով։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ նշանակված են եղել իրենց զբաղեցրած պաշտոնի և Հիմնադրամի կողմից իրականացվող գործունեության ու նպատակների առավել սերտ առնչությամբ, ուստի նպատակահարմար է նախատեսել, որ այդ պաշտոնն զբաղեցնող անձինք խորհրդի կազմում ընդգրկվում են ի պաշտոնե:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Իրավական ակտի նախագծի նպատակն է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը համալրել նոր անդամներով, ինչը կապահովի Հիմնադրամի հետագա գործունեության բնականոն շարունակականությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հիմնադրամի աշխատակազմի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1442-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը կհամալրվի նոր անդամներով:
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1442-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ
կատարելու անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1442-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
-
Discussed
16.07.2018 - 31.07.2018
-
Type
Decision
-
Area
Agriculture, Nature protection, Territorial administration and development
-
Ministry
Ministry of Environment
Views 7476
Print