Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.    Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

 

 Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը բաշխման ցանցին միացման համար դիմող անձից գանձվող միացման վճարների մեծությունը սահմանված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով։

Համաձայն նշված կանոնների միացման վճարները հաշվարկվում են որպես ստանդարտ միացման վճարի և լրացուցիչ վճարի գումար, իսկ ստանդարտ միացման վճարը հաշվարկվում է որպես ստանդարտ միացման ծախսերի և սպառողի կողմից հետագա շահագործման հաշվարկային ժամկետում էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներով ընկերության կողմից ներգրավված կապիտալի վերադարձի (շահույթի և մաշվածության միջոցով) բերված արժեքի տարբերություն։

Ստանդարտ միացման ծախսերը հաշվարկելու համար օգտագործվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից միացման աշխատանքներում օգտագործվող նյութերի և սարքավորումների, ինչպես նաև շինմոնտաժային աշխատանքների արժեքներով։

 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել միացման վճարների հաշվարկման մեթոդաբանության հիմքում ընկած հարաչափերի փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես, նոր բաժանորդների բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ շինմոնտաժային աշխատանքների և ապրանքանյութական արժեքների ձեռքբերման ուղղությամբ իրականացվող ծախսերի նվազեցման, էլեկտրաէներգիայի սպառման ծավալների փոփոխության, ինչպես նաև սակագնի մարժայի հաշվարկում ներառված շահույթի և մաշվածության ցուցանիշների փոփոխության վերաբերյալ։

Համագործակցելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ՝ ուսումնասիրելով նախորդ տարվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի, սպառողների կողմից էլեկտրաէներգիայի սպառման միջոցով միացման ծախսերի հատուցման ծավալների, սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացում կիրառվող սարքավորումների, ենթակառուցվածքների, աշխատանքների և այլ գործոնների նախահաշիվների փոփոխությունները՝ հանձնաժողովը մշակել է սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման վճարների վերանայման վերաբերյալ որոշման նախագիծ։

 

2.    Կարգավորման նպատակը և բնույթը

 

Որոշման նախագծով առաջարկվում, հաշվի առնելով առկա փոփոխությունները, նվազեցնել միացման վճարները՝ հետևյալ սպառողական խմբերի սպառման համակարգերի համար.

1.     Առանձնատների, բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանների և առևտրային սպառողների 0,22 կՎ լարման սպառման համակարգերի միացում,

2.    առևտրային սպառողների 0,4 կՎ լարման սպառման համակարգերի  միացում,

3.    բազմաբնակարան շենքերի 0,4 կՎ լարման սպառման համակարգերի միացում։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 

 4. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդնունման արդյունքում կնվազեն նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը բաշխման ցանցին միացման համար դիմող անձից գանձվող միացման վճարների մեծությունները։ Ցածր միացման վճարները կհանգեցնեն նոր միացումների աճի, որն էլ իր հերթին կբերի էլեկտրաէներգիայի սպառման ծավալների մեծացման։ Փոքր և միջին բիզնեսների համար ավելի մատչելի կդառնա գործունեություն ծավալելը, որը կնպաստի տնտեսական ակտիվության աճին։

 

  • Duration

    07.04.2026 27.04.2026
  • Type

    Decision

  • Area

    Public service

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 186

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: