Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման նախագիծը մշակվել է ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ , 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով և հաշվի է առնվել ՀՀ գեղարքունիքի մարզի «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի, «Գավառի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի գրությունները և Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Հ Սարգսյանի զեկուցագիրը։

Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեում կատարվող փոփոխությունները պայմանավորված են

1. Ծախսային մասում 2026 թվականի բյուջեով նախատեցված 04 բաժնի 5 խմբի 1 դասի /Ճանապարհային տրանսպորտ/ գործառնական դասակարգման 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 9,027.000 (ինը միլիոն քսանյոթ հազար) ՀՀ դրամով, որից՝

1) 07 բաժնի 1 խմբի 3 դասի /բժշկական սարքեր և սարքավորումներ/ գործառնական դասակարգման 4657 /այլ կապիտալ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 6,527000 /վեց միլիոն հինգ հարյուր քսանյոթ հազար/ ՀՀ դրամ և տրամադրել «Գավառի ԲԿ» ՓԲԸ-ին անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։

2) 09 բաժնի 5 խմբի 1 դասի /արտադպրոցական դաստիարակություն/ գործառնական դասակարգման 4637 /ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2,500000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ և տրամադրել «Գավառի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին Գավառ համայնքում գեղանկարչական երրորդ սիմպոզիումը կազմակերպելու նպատակով։

2 Ծախսային մասում 04 բաժնի 2 խմբի 1 դասի /գյուղատնտեսություն/ գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 8,000․000 /ութ միլիոն/ ՀՀ դրամով, որը ավելացնել նույն գործառնական դասակարգման 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածին GIZ-ի կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 423

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: