Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.            Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-343-Ն, ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-345-Ն և ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-349-Ն օրենքների (այսուհետ՝ Օրենքներ) դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված Օրենքներով նախատեսվել է, որ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին, ինչպես նաև 100 տոկոս պետական սեփականության բաժնետոմսերով ընկերություններին հիմնադրի կողմից կարող է տրամադրվել միայն վարձակալական հիմունքներով՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն։

Միաժամանակ Օրենքներով նախատեսվել է նաև, որ Օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավոր է մինչև 2030 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակն ապահովել մինչև Օրենքների ուժի մեջ մտնելը պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների, ինչպես նաև 100 տոկոս պետական սեփականության բաժնետոմսերով ընկերությունների հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը դադարեցնելու գործընթացը։

Հաշվի առնելով կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնց արդյունքում պետական կառավարման համակարգի մարմինների և տարածքային կառավարման մարմինների ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունները, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններն ու հիմնադրամները Օրենքների ուժի մեջ մտնելոց հետո պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օգտագործելու են վարձակալական հիմունքներով՝ անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը, որով նախատեսվում է պետական կառավարման համակարգի մարմինների և տարածքային կառավարման մարմինների ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և հիմնադրամների կողմից զբաղեցված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը հանձնելուց հետո, վերջիններիս հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր, ինչպես նաև Որոշման և Որոշմամբ հաստատված հավելվածների ողջ տեքստից հանել «անհատույց» բառը։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելով՝ պետական կառավարման համակարգի մարմինների և տարածքային կառավարման մարմինների ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին ու հիմնադրամներին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման տրամադրման հետ կապված հարաբերությունները կհամապատասխանեցվեն կատարված օրենսդրական փոփոխություններով ներկայացված պահանջներին։

2. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին, ինչպես նաև 100 տոկոս պետական սեփականության բաժնետոմսերով ընկերություններին պետական գույքի օգտագործման տրամադրման գործընթացները համապատասխանեցնել Օրենքների պահանջներին։

           3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

4. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում լրացուցիչ ծախսեր և եկամուտներ չեն նախատեսվում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 6.7-րդ բաժնով սահմանված Պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթներից:

 

 

  • Duration

    02.04.2026 23.04.2026
  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 296

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: