Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾ

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի

N 66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի օգոստոսի 27-ի «Պետական թանգարանային աշխատողների ատեստավորման կարգի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 66-Ն հրամանում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է պետական թանգարանային աշխատողների ատեստավորման գործընթացի առավել արդյունավետ, թափանցիկ և միասնական չափանիշներով կազմակերպման անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով ոլորտում առաջացած գործնական խնդիրները։ Միաժամանակ այն ուղղված է թանգարանային համակարգում մասնագիտական կարողությունների գնահատման և զարգացման մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև գործող կարգի կիրառման գործընթացը պարզեցմանը և անորոշությունների հստակեցմանը։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս պետական թանգարանային աշխատողների ատեստավորման գործընթացի կազմակերպումն ու իրականացումը դրված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի վրա, ինչը հանգեցնում է պետական լիազոր մարմնի գործառույթների անհամաչափ ծանրաբեռնվածության և վարչարարական գործընթացների բարդացման։ Միաժամանակ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով աշխատողների ընդունման, աշխատանքային գործառույթների սահմանման և կառավարման լիազորությունները վերապահված են գործադիր մարմնի ղեկավարին՝ թանգարանի տնօրենին, ինչի պայմաններում ատեստավորման գործընթացի կենտրոնացված իրականացումը հակասում է կառավարման ապակենտրոնացման և ինստիտուցիոնալ ինքնավարության սկզբունքներին։

Այս իրավիճակը առաջացնում է մի շարք գործնական խնդիրներ՝ գործընթացի օպերատիվության նվազում, թանգարանների գործունեության առանձնահատկությունների ոչ լիարժեք հաշվառում, ինչպես նաև պատասխանատվության բաշխման անհստակություն։ Արդյունքում առաջանում է անհրաժեշտություն ատեստավորման գործընթացի կազմակերպումն ու իրականացումը վերապահել անմիջապես թանգարաններին՝ տնօրենի հրամանով, ապահովելով ինչպես արդյունավետ կառավարում, այնպես էլ ոլորտային մասնագիտական գնահատման առավել նպատակային և ճկուն մեխանիզմներ։

Միաժամանակ գործող իրավական ակտում հստակ սահմանված չէր ատեստավորման արդյունքներով նախատեսվող հավելավճարի հաշվարկման բանաձևը, ինչը գործնականում առաջացնում էր տարբեր մեկնաբանություններ և անհամաչափ կիրառման ռիսկեր։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել հավելավճարի հաշվարկման մեխանիզմը՝ ապահովելով դրա միասնական, թափանցիկ և կանխատեսելի կիրառումը բոլոր պետական թանգարաններում։

3 Կարգավորման նպատակը և բնույթը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի օգոստոսի 27-ի «Պետական թանգարանային աշխատողների ատեստավորման կարգի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 66-Ն հրամանում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման նպատակը պետական թանգարանային աշխատողների ատեստավորման գործընթացի կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացումն է՝ այն համապատասխանեցնելով գործող օրենսդրական պահանջներին և կառավարման ապակենտրոնացման սկզբունքներին։ Միաժամանակ նպատակ է դրվում հստակեցնել ատեստավորման ընթացակարգերը և հավելավճարի հաշվարկման մեխանիզմը՝ ապահովելով միասնական, թափանցիկ և արդար կիրառություն։

Կարգավորման բնույթը իրավակարգավորիչ է, քանի որ այն սահմանում է ատեստավորման գործընթացի կազմակերպման նոր մոտեցումներ, վերանայում է լիազորությունների բաշխումը՝ դրանք վերապահելով թանգարաններին, ինչպես նաև ճշգրտում է գործող կարգի առանձին դրույթները՝ ուղղված դրանց կիրառելիության և արդյունավետության բարձրացմանը։

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները:

5 Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրարկման արդյունքում ակնկալվում է պետական թանգարանային աշխատողների ատեստավորման գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացում և դրա ապակենտրոնացում՝ ապահովելով, որ այն իրականացվի անմիջապես թանգարանների կողմից՝ տնօրենի լիազորությունների շրջանակում։ Սա կնպաստի գործընթացի օպերատիվության բարձրացմանը, ոլորտային առանձնահատկությունների առավել լիարժեք հաշվառմանը և պատասխանատվության հստակ բաշխմանը։

Միաժամանակ ակնկալվում է հավելավճարի հաշվարկման հստակ և միասնական մեխանիզմի ներդրում, ինչը կապահովի համակարգի թափանցիկությունը, կանխատեսելիությունը և արդարությունը, ինչպես նաև կխթանի աշխատողների մասնագիտական զարգացման և արդյունավետ աշխատանքի մոտիվացիան։

6 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն

Սույն իրավական ակտի ընդունման կապակցությամբ առաջարկվող 507 միլիոն դրամ ծախսի 253,5 միլիոն դրամը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2026 թվականի ընթացիկ բյուջեի հատկացումների շրջանակում (նախարարության ենթակայության թանգարանների մասով), ուստի Հայաստանի Հանրապետության պետական մարմնի ընթացիկ տարվա բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում։

Միաժամանակ, հարկ է նշել, որ սույն իրավական ակտում թանգարանների տնօրենների աշխատավարձերի փոփոխությունն արտացոլված չէ, քանի որ տնօրենը չի դասվում թանգարանի մասնագիտական աշխատողների շարքին, նա հանդիսանում է գործադիր մարմնի ղեկավար։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն սկզբունքը, որ տնօրենի աշխատավարձը չի կարող հավասար կամ պակաս լինել կազմակերպության աշխատողների աշխատավարձից, տնօրենների աշխատավարձերի բարձրացումը հաշվարկվել է առանձին՝ հիմք ընդունելով սույն հաշվարկներում կիրառված տոկոսային բարձրացման տրամաբանությունը։

2027 թվականի և հաջորդող տարիների համար բոլոր պետական թանգարանային աշխատողների համար ծախսը կներառվի 2027–2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրում և 2027 թվականի բյուջետային հայտում։

7 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն

1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չի առաջացնում:

2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

Համապատասխանում է:

8 «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, մասնավորապես «հայկական պատմամշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրայնացման շարունակականության ապահովում», «իրավական դաշտի կատարելագործում», «թանգարանների և գրադարանների՝ որպես սոցիալ-կրթական ինստիտուտների կայացում, հասարակության բոլոր շերտերի և խմբերի համար ոչ ֆորմալ կրթության և ժամանցի միջավայրի ապահովում» կետերը:

9 Այլ տեղեկություններ.

Չկան:

 

  • Discussed

    01.04.2026 - 16.04.2026

  • Type

    Order

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

  • Link to the initial version

    https://www.arlis.am/hy/acts/196893

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1218

Print

Suggestions

Սոնա Սարգսյան

15.04.2026

Առաջարկում եմ սահմանել, որ ատեստավորում չանցած աշխատողների համար պարտադիր կազմվի կարճ վերապատրաստման ծրագիր (օրինակ՝ 20-30 ժամ)՝ ըստ նրանց թույլ կողմերի, և հնարավորություն տրվի կրկին մասնակցելու ատեստավորմանը 6 ամիս անց։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: