ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կառավարության՝ 2021 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1681-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նույն որոշման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 249-րդ հոդվածին համապատասխան՝ ԱՏԳ ԱԱ 01-ից ԱՏԳ ԱԱ 24 ապրանքային խմբերում ընդգրկված ապրանքների համար ապրանքների ոչնչացման հնարավորության մասին եզրակացություն տրամադրող պետական լիազոր մարմին է հանդիսանում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին)։ Որոշման թիվ 3 հավելվածով սահմանված է «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքի ոչնչացման հնարավորության, վայրի և եղանակի վերաբերյալ եզրակացության ձևը, որում պետք է նշվի նաև ոչնչացման եղանակը։ ԱՏԳ ԱԱ 2402 ապրանքային խմբում է ծխախոտը, որը չի հանդիսանում Տեսչական մարմնի վերահսկողության ենթակա ապրանք, ուստի դրա ոչնչացման եղանակը Տեսչական մարմինը որոշել չի կարող։
-
Discussed
01.04.2026 - 16.04.2026
-
Type
Decision
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
-
Status
Views 497
Print