Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 10.01.2023 - 26.01.2023

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-243-Ն օրենքի (ուժի մեջ է մտնելու 2023 թվականի հունվարի 1-ին) դրույթները կենսաթոշակային ապահովության օրենսդրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:  ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է. ուժը կորցրած ճանաչել պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքին առնչվող բոլոր դրույթները, սահմանել պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ ունեցած և սույն օրենքով սահմանված պայմաններին բավարարած անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանները, կարգավորել կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնում որպես պաշտոնակատար նշանակված և պաշտոնակատար նշանակվելու պահին առնվազն 17 տարվա հետաքննիչի ստաժ ունեցող անձանց՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով կենսաթոշակի իրավունքին առնչվող հարաբերությունները։ Նախագծով առաջարկվում է լուծել նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրներ՝ կատարելով որոշ խմբագրական փոփոխություններ։
0 2742