В стадии разработки
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծ
-
1 - За
-
7 - Против
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-243-Ն օրենքի (ուժի մեջ է մտնելու 2023 թվականի հունվարի 1-ին) դրույթները կենսաթոշակային ապահովության օրենսդրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է.
- ուժը կորցրած ճանաչել պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքին առնչվող բոլոր դրույթները,
- սահմանել պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ ունեցած և սույն օրենքով սահմանված պայմաններին բավարարած անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանները,
- կարգավորել կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնում որպես պաշտոնակատար նշանակված և պաշտոնակատար նշանակվելու պահին առնվազն 17 տարվա հետաքննիչի ստաժ ունեցող անձանց՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով կենսաթոշակի իրավունքին առնչվող հարաբերությունները։
Նախագծով առաջարկվում է լուծել նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրներ՝ կատարելով որոշ խմբագրական փոփոխություններ։
-
Обсуждалось
10.01.2023 - 26.01.2023
-
Тип
Закон
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 2734
Принт