Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
22.03.2025 06.04.2025
«Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված օրենքի կիրարկման որոշումը պայմանավորված է ընդունված օրենսդրական փոփխության արդյունքում անհրաժեշտ ենթաօրնեսդրական փոփոխությունների ժամանակացույցը սահմանելու և վերանշյալ իրավական կարգավորումները ապահավելու հանգամանքով:  
3 281
20.03.2025 04.04.2025
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ    Նախագծով առաջարկվում է ոստիկանությունում  ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել։ Նախագծով հնարավորություն է տրվում նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորվել ոչ թե պաշտոնի նշանակվելուց վեց ամիս անց, այլ՝ իր նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ։ Բացի այդ, նախագծով իրավական հիմք է ստեղծվում համայնքային ոստիկանությունը առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրելու համար։
0 308
20.03.2025 04.04.2025
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ  Նախագծով առաջարկվում է ոստիկանությունում  ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել։ Նախագծով հնարավորություն է տրվում նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորվել ոչ թե պաշտոնի նշանակվելուց վեց ամիս անց, այլ՝ իր նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ։ Բացի այդ, նախագծով իրավական հիմք է ստեղծվում համայնքային ոստիկանությունը առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրելու համար։
0 964

В стадии разработки

Обсуждалось 10.03.2025 - 25.03.2025

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ՝ ֆիզիկական անձանց հրավառության արտադրատեսակներ, հրավառության համար նախատեսված 2-րդ կամ 3-րդ դասերի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ վաճառելու համար, ինչպես նաև՝ ֆիզիկական անձանց կողմից հրավառության համար նախատեսված արտադրատեսակներ և հրավառության համար նախատեսված 2-րդ կամ 3-րդ դասերի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կարգելվի ֆիզիկական անձանց հրավառության արտադրատեսակ, հրավառության համար նախատեսված 2-րդ կամ 3-րդ դասի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակ վաճառելը։
0 524

Обсуждалось 10.01.2025 - 25.01.2025

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
0 778

Обсуждалось 25.12.2024 - 09.01.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում նույն արարքի կատարումը նախատեսել որպես հանցագործություն։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է արգելել 18 տարին չլրացած անձանց սառը զենքերին կառուցվածքով նմանվող իրերի և առարկաների վաճառքը, իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել վարչական պատասխանատվություն 18 տարին չլրացած անձանց սառը զենքերին կառուցվածքով նմանվող իրեր և առարկաներ վաճառելու, ինչպես նաև՝ նշված անձանց այդ առարկաների կամ իրերի վաճառքին ներգրավելու համար։ Միաժամանակ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացուն ազատել վարչական պատասխանատվությունից, եթե իրավախախտումը հայտնաբերած պաշտոնատար անձը էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավորություն ունի ստուգել գործող վարորդական վկայականի առկայությունը։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել կարգավորում, որը հնարավորություն կտա՝ ՀՀ քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)՝ այլ երկրներում ստացած վարորդական վկայականները ՀՀ մուտք գործելու պահից մինչև 1 ամիս ժամկետով ճանաչել գործող, որը հնարավորություն կտա ապահովել հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարումը։ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ոստիկանության համար նախատեսվում է իրավունք, որը ոստիկանությանը հնարավորություն կտա՝ շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով նույնականացնելու ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց։
1 2642

Обсуждалось 23.12.2024 - 07.01.2025

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ  Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպումը, կարգավորել քաղաքաշինական ընթացիկ խնդիրները, հստակեցնել վարչական պատասխանատվության երթարկվող սուբյեկտների շրջանակը:  
0 946

Обсуждалось 18.11.2024 - 03.12.2024

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
0 990