08.11.2024 23.11.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը 2023 թվականից մեկնարկել է տնօրենների ընտրության և նշանակման նոր ձևաչափով գործընթացը, որի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի քանի խնդիրներ, մասնավորապես հարցազրույցի փուլը հաղթահարած հավակնորդների մասնագիտական զարգացման և աջակցության տրամադրման, ինչպես նաև զարգացման ծրագրի փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգի հաստատման և փորձաքննության ընթացակարգերի վերաբերյալ որոշ դրույթների վերանայման ուղղությամբ։ Տնօրենների ընտրությունը և նշանակումը նոր ձևաչափով իրականացնելու ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ հավակնորդը զարգացման ծրագրի գնահատման անցողիկ շեմը հաղթահարելով՝ հարցազրույցի ժամանակ էականորեն ցածր է գնահատվում հենց զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերի շրջանակում: Նշված հանգամանքը վկայում է կամ նրա ներկայացրած զարգացման ծրագրի՝ ինքնուրույն գրած չլինելու կամ տվյալ հավակնորդի՝ հաստատությունում ուսումնական գործընթացի վերաբերյալ բավարար պատկերացում չունենալու մասին: Ներկա նախագիծը կոչված է հասցեագրել և շտկել այդ խնդիրները։ 1 3 0 421
Обсуждалось 06.05.2024 - 21.05.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ 2023 թվականից մեկնարկել է տնօրենների ընտրության և նշանակման նոր ձևաչափով գործընթացը, որի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի քանի խնդիրներ մասնավորապես հարցազրույցի փուլը հաղթահարած հավակնորդների մասնագիտական զարգացման և աջակցության տրամադրման, ինչպես նաև զարգացման ծրագրի փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգի հաստատման և փորձաքննության ընթացակարգերի վերաբերյալ որոշ դրույթների վերանայման ուղղությամբ։ Ներկա նախագիծը կոչված է հասցեագրել և շտկել այդ խնդիրները։ 0 7 4 1924
Обсуждалось 12.10.2021 - 27.10.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով ուժը կորցրած են ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահամնելու մասին» թիվ 1731-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 2068-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսայի պետական կոմիտեի մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 45-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնում նշանակվելիս փորձաշրջանի անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 123-Ն որոշումը: «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-18-Ն օրենքի և ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-17-Ն օրենքի դրույթների կիրարկումը: 4 4 0 4484
В стадии разработки Обсуждалось 13.05.2020 - 28.05.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1723-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված է եղել, որ առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումը, բացառությամբ մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների նշանակումների, իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` կախված նրա մասնագիտական պատրաստվածության աստիճանից և պաշտոնից: Այդ ժամանակահատվածում համապատասխան պաշտոնեական պարտականություններ իրականացնող անձին հատուկ կոչում չի շնորհվում: Փորձաշրջանի տևողությունը նշվում է ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում: Փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը: Կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N1723-Ն որոշմամբ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ սահմանված են մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները։ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-18-Ն օրենքի 6-րդ հոդվածով 22.02.2020թ․-ից ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը։ Միաժամանակ, օրենքի 14-րդ հոդվածով սահմանվել է, որ մաքսային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով: Ելնելով վերոնշյալից անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N1723-Ն որոշումը։ 4 1 0 5528
Находится в правительстве РА Обсуждалось 25.09.2018 - 10.10.2018 Հրապարակվում է «Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների փորձաշրջանի ղեկավարի վարձատրության կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ 17.08.2018 - 02.09.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը «Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների փորձաշրջանի ղեկավարի վարձատրության կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվում են փորձաշրջանի ղեկավարի՝ վարձատրության չափը, վարձատրության հիմքերը, վարձատրության ժամկետները: 0 7540
Обсуждалось 17.08.2018 - 02.09.2018 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Ո ՐՈՇՈՒՄ Ներկայումս կարգավորված չեն դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներում ընդգրկված անձանց, վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկված իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն ութ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձանց, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող անձանց փորձաշրջանի ղեկավարի վարձատրության չափի, վարձատրության տրամադրման հիմքերի և ժամկետների հետ կապված հարցերը: Հարկ է նշել, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փորձաշրջանի ղեկավարի վարձատրության հարցում դրսևորվում են տարբեր մոտեցումներ, սակայն վարձատրության նվազագույն շեմը պակաս չէ բազային աշխատավարձի 10 տոկոսից: Այսպես, Սերբիայի Հանրապետությունում փորձաշրջանի ղեկավարը վարձատրվում է բազային աշխատավարձի 10 տոկոսի չափով, Բոսնիա և Հերցոգովինայի Դաշնությունում՝ աշխատավարձի չափով և հավելյալ վճարներով, Լեհաստանում՝ բազային աշխատավարձի 11 տոկոսի չափով, եթե փորձաշրջանի թեկնածուները 1-ից ավելին են, ապա յուրաքանչյուր հաջորդի համար վարձատրությունը ավելանում է 1 տոկոսով, սակայն չի գերազանցում 15 տոկոսը, իսկ եթե ղեկավարի վերոնշյալ գործառույթը տևում է 30 օրից պակաս, ապա վարձատրությունը համաչափորեն կրճատվում է՝ յուրաքանչյուր օր 1/30 չափաբաժնով, Խորվաթիայում՝ ժամավճարով՝ 6 ժամը 200 եվրո չափաբաժնով՝ գումարած հարկեր՝ համաձայն պայմանագրի, սակայն դատարաններում վերապատրաստում անցկացնող ղեկավար դատավորները այդ աշխատանքի համար չեն վարձատրվում, Պորտուգալիայում՝ փորձաշրջանի յուրաքանչյուր ամսվա համար 200 եվրոյի չափով,Վրաստանում՝ յուրաքանչյուր ամիս 1000 լարիի չափով։ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն փորձաշրջանի ղեկավարի աշխատանքը համարվում է կրթական աշխատանք, որի համար նա վարձատրվում է Ակադեմիայի միջոցների հաշվին` Կառավարության սահմանած կարգով: Վերոգրյալը վկայում է «Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների փորձաշրջանի ղեկավարի վարձատրության կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին: 0 1 1 7641
Проект принят Обсуждалось 06.02.2017 - 21.02.2017 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ Ներկայացված նախագծերով առաջարկվում է, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրությանը համահունչ, բարեփոխել պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգը: Նախագծերի ընդունման դեպքում կապահովվի վերոնշյալ ինստիտուտների կիրառման արդյունավետության բարձրացումը: Մասնավորապես՝ կհստակեցվեն անկախ հանձնաժողովի և դատարանի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը. կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնք կդրվեն և՛ անկախ հանձնաժողովի, և՛ դատարանի պատճառաբանված որոշումների հիմքում. դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող եզրակացության կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն: 3 0 0 11848