Ռուզաննա Ազրոյան
22.08.2018
Առաջարկում եմ Նախագծում հստակեցնել, եթե փորձաշրջանի թեկնածուները 1-ից ավելին են, ապա ղեկավարի վարձատրության մեջ փոփոխություն տեղի ունենում է, թե ոչ:
0 - За
1 - Против
Ներկայումս կարգավորված չեն դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներում ընդգրկված անձանց, վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկված իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն ութ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձանց, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող անձանց փորձաշրջանի ղեկավարի վարձատրության չափի, վարձատրության տրամադրման հիմքերի և ժամկետների հետ կապված հարցերը:
Հարկ է նշել, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փորձաշրջանի ղեկավարի վարձատրության հարցում դրսևորվում են տարբեր մոտեցումներ, սակայն վարձատրության նվազագույն շեմը պակաս չէ բազային աշխատավարձի 10 տոկոսից:
Այսպես, Սերբիայի Հանրապետությունում փորձաշրջանի ղեկավարը վարձատրվում է բազային աշխատավարձի 10 տոկոսի չափով, Բոսնիա և Հերցոգովինայի Դաշնությունում՝ աշխատավարձի չափով և հավելյալ վճարներով, Լեհաստանում՝ բազային աշխատավարձի 11 տոկոսի չափով, եթե փորձաշրջանի թեկնածուները 1-ից ավելին են, ապա յուրաքանչյուր հաջորդի համար վարձատրությունը ավելանում է 1 տոկոսով, սակայն չի գերազանցում 15 տոկոսը, իսկ եթե ղեկավարի վերոնշյալ գործառույթը տևում է 30 օրից պակաս, ապա վարձատրությունը համաչափորեն կրճատվում է՝ յուրաքանչյուր օր 1/30 չափաբաժնով, Խորվաթիայում՝ ժամավճարով՝ 6 ժամը 200 եվրո չափաբաժնով՝ գումարած հարկեր՝ համաձայն պայմանագրի, սակայն դատարաններում վերապատրաստում անցկացնող ղեկավար դատավորները այդ աշխատանքի համար չեն վարձատրվում, Պորտուգալիայում՝ փորձաշրջանի յուրաքանչյուր ամսվա համար 200 եվրոյի չափով,Վրաստանում՝ յուրաքանչյուր ամիս 1000 լարիի չափով։
«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն փորձաշրջանի ղեկավարի աշխատանքը համարվում է կրթական աշխատանք, որի համար նա վարձատրվում է Ակադեմիայի միջոցների հաշվին` Կառավարության սահմանած կարգով:
Վերոգրյալը վկայում է «Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների փորձաշրջանի ղեկավարի վարձատրության կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:
Обсуждалось
17.08.2018 - 02.09.2018
Тип
Pешение
Область
Юстиция
Министерство
Министерство юстиции
Просмотры 7644
Принт22.08.2018
Առաջարկում եմ Նախագծում հստակեցնել, եթե փորձաշրջանի թեկնածուները 1-ից ավելին են, ապա ղեկավարի վարձատրության մեջ փոփոխություն տեղի ունենում է, թե ոչ: