Обсуждалось 18.04.2024 - 03.05.2024 Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Նախագծով առաջարկվում է Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում ներառել նաև հանրային պաշտպաններին, ինչպես նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին և տեղակալներին: 7 2 0 1473
Обсуждалось 04.04.2024 - 19.04.2024 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների վերաբերյալ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ցանկացած տեղեկատվություն փաստաբաններին՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար տրամադրել միայն համապատասխան մարմնի կամ գույքի սեփականատիրոջ կողմից գրավոր տրված համաձայնության հիման վրա: Միաժամանակ առաջարկվում է պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների ցանկը սահմանել Կառավարության որոշմամբ: 1 7 1 1516
Обсуждалось 08.12.2023 - 23.12.2023 «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով նախատեսվում է կանոնակարգել դատարաններում կամ այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս փաստաբանի հանդերձանքի և արտաքին տեսքին ներկայացվող պահանջները: Դրանք պետք է սահմանվեն Պալատի խորհրդի կողմից: Նախագծով սահմանվել է վերը նշված պահանջները փաստաբանների կողմից պահպանելու պարտականությունը որպես փաստաբանի վարքագծի կանոն: Նախագծի մի շարք կարգավորումներով նախատեսվում է բարելավել անվճար իրավաբանական օգնության գործող կառուցակարգերը, հստակեցնել մատուցվող ծառայությունների շահառուներին և ծավալները, առավել արդյունավետ դարձնել անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու իրականացվող վարչարարությունը: Բացի այդ, առաջարկվում է բարելավել ակնհայտ վճարունակ մեղադրյալից կամ տուժողից ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը բռնագանձելու մեխանիազմները՝ ընդլայնելով հանրային պաշտպանի գրասենյակի դերակատարությունը: Առաջարկվում է նաև շտկումներ կատարել փաստաբանների կարգապահական վարույթների կառուցակարգերում 5 7 1 2928
Обсуждалось 12.08.2022 - 27.08.2022 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է օրենքով հստակ սահմանել իրավական կադաստրի տեղեկատվության կազմից տեղեկությունների տրամադրման պայմանները իրավատեր չհանդիսացող անձին՝ մասնավորապես սահմանելով իրավատիրոջ համաձայնությանը ներկայացվող հստակ պահանջներ (գրավոր ձև, նոտարական վավերացում), ինչպես նաև ոչ հանրային իրավունքի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց՝ փաստաբաններին և նոտարներին տեղեկատվության տրամադրման դեպքերը: 1 44 12 5957
Обсуждалось 04.08.2021 - 19.08.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները, համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1110-Ն որոշման, իրականացվում են նաև նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից։ ՀՀ-ում բիզնեսի զարգացման և ձեռնարկատիրության խթանման համար անհրաժեշտ է գրանցման և հաշվառման գործընթացի կազմակերպումը ավելի լայն շրջանակների պատվիրակելը, ինչպես նաև պետության կողմից մատուցվող գործնականում բոլոր հանրային ծառայությունները մեկ վայրում կենտրոնացնելը, որի շնորհիվ և՛ ձեռնարկատերերը, և՛ առհասարակ քաղաքացիները կխնայեն իրենց ժամանակը և միջոցները։ 0 0 0 4197