Добавить в избранное

«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

Նախագծով նախատեսվում է կանոնակարգել դատարաններում կամ այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս փաստաբանի հանդերձանքի և արտաքին տեսքին ներկայացվող պահանջները: Դրանք պետք է սահմանվեն Պալատի խորհրդի կողմից: Նախագծով սահմանվել է վերը նշված պահանջները փաստաբանների կողմից պահպանելու պարտականությունը որպես փաստաբանի վարքագծի կանոն:

Նախագծի մի շարք կարգավորումներով նախատեսվում է բարելավել անվճար իրավաբանական օգնության գործող կառուցակարգերը, հստակեցնել մատուցվող ծառայությունների շահառուներին և ծավալները, առավել արդյունավետ դարձնել անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու իրականացվող վարչարարությունը: Բացի այդ, առաջարկվում է բարելավել ակնհայտ վճարունակ մեղադրյալից կամ տուժողից ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը բռնագանձելու մեխանիազմները՝ ընդլայնելով հանրային պաշտպանի գրասենյակի դերակատարությունը:

Առաջարկվում է  նաև շտկումներ կատարել փաստաբանների կարգապահական վարույթների կառուցակարգերում

  • Обсуждалось

    08.12.2023 - 23.12.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовный процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2932

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

10.12.2023

«Փաստաբանի արտաքին տեսք» եզրույթը իր մեջ ներառում է փաստաբանի հագուստի, կոշիկի, զարդի, աքսեսուարի, սանրվածքի և մարմնի երևացող մասերում դաջվածքի նկարագիրը, այսինքն հանդերձանքը դա արտաքին տեսքի մի մասն է: Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածից հանել «հանդերձանքին» բառը կատարելով համապատասխան փոփոխություն:

Узнать больше