В стадии разработки Обсуждалось 16.08.2019 - 02.09.2019 «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների եվ սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ Սույն Նախագծի ընդունման նպատակն է ընդունել նոր օրենք, քանի որ գործող օրենքի հոդվածների կեսից ավելին կամ փոփոխվում են, կամ ճանաչվում՝ ուժը կորցրած, ինչպես նաև նոր նախագծով առավել իրատեսական և առարկայական կդառնան բռնադատվածների սոցիալական պաշտպանությանն ուղղված` օրենքի դրույթները, մասնավորապես՝ բռնադատվածների համար սահմանելով ամենամսյա դրամական աջակցություն, ինչը մասամբ կմեղմի բռնադատվածների սոցիալական վիճակը: Գործող օրենքում այժմ կան մի շարք հոդվածներ, որոնք կիրառելի չեն և կորցրել են իրենց արդիականությունը: Միաժամանակ, օրենքի նախագիծ են ներառվել նաև այն արտոնությունները (բուժօգնություն, տրանսպորտային սպասարկում), որոնք այսօր ամրագրված են միայն ՀՀ կառավարության որոշումներով: 7 2 15 9042