Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
21.11.2024 12.12.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը։ Նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան՝ տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է ավագանին՝ համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ։ Հիմք ընդունելով վերը շարադրվածը և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոշման նախագծով առաջարկվում է սահմանել Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը։
0 131

В стадии разработки

Обсуждалось 14.11.2022 - 03.12.2022

«Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին» Ջրվեժ համայնքի ավագանու որոշման նախագիծ Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ կազմակերպվող Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, տեղական վճարների գծով  արտոնությունների, Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։     Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարկված Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, տեղական վճարների գծով արտոնությունների, Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 2-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համացանցային կայքում (www.jrvezh.am, www.e-draft.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Ջրվեժի համայնքապետարան։   Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրում՝ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 16։00-ին, Ջրվեժի համայնքապետարանում, հասցեն՝գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76։   Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-684-929, 091-644-929 հեռախոսահամարներով։
0 3197