Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 15.02.2024 - 04.03.2024

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախագիծը նպատակ ունի հստակեցնելու, թե ում է վճարվելու Օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներում նախատեսված միանվագ դրամական օգնությունները, ստեղծել հիմքեր՝ սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների բացահայտման համար, հստակեցնել դիմումների ներկայացման պահանջները և Օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու համար նախատեսել լիազորող նորմ։ Նախագծի ընդունման արդյունքում կվերանայվեն սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին միանվագ օգնության տրամադրման հիմնական դրույթները, իսկ առավել մանրամասն կարգավորումները (դիմումների ներկայացման ժամկետ, դիմումների ներկայացման եղանակ, այլ պետական մարմիններից պահանջվող տեղեկատվության ստացման կարգը և այլն) կկարգավորվեն Կառավարության որոշմամբ։
0 1829

Проект принят

Обсуждалось 01.06.2023 - 16.06.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
0 2332

В стадии разработки

Обсуждалось 29.08.2022 - 14.09.2022

«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻ) ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ԽԵՂՈՒՄ, ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով եղել են զոհեր (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձ) և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձինք: Ներկայացվող նախագծի նպատակը 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության տրամադրումն է։
1 5010

В стадии разработки

Обсуждалось 03.07.2020 - 20.07.2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020–2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակվել է՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 1-ին կետի: Այն համապարփակ ռազմավարական փաստաթուղթ է, որի նպատակն է՝ ներկայացնել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության հայեցակարգային շրջանակը, առկա հիմնախնդիրները, դրանց լուծումներն ու անհրաժեշտ կառուցակարգերը։ Սույն ռազմավարության մշակման համար հիմք են ընդունվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, սոցիալական պաշտպանության ոլորտի իրավական ակտերը, ՄԱԿ, ԵԽ, ԵԱՏՄ շրջանակներում սոցիալական պաշտպանությանը վերաբերող կոնվենցիաներն ու խորհրդատվական դրույթները, սոցիալական պաշտպանության միջազգայնորեն ընդունված սահմանումը, ոլորտի վերաբերյալ իրականացված հետազոտություններն ու վերլուծությունները, ոլորտում իրականացվող ընթացիկ բարեփոխումները, դրանց վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքները, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտին փոխառնչվող այլ ռազմավարական փաստաթղթերը և կորոնավիրուսի համավարակի հետևանքով սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմանն ուղղված ծրագրերի իրականացումից քաղած դասերը: Սույն ռազմավարության մեջ սահմանվում են սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման հետևյալ հիմնական գերակայությունները. Բնակչության սոցիալական պաշտպանության օրենսդրական երաշխիքների ապահովում` բացառելով խտրականության որևէ դրսևորում, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ռիսկերի ու գիտակիրառական արդյունքների վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակման և իրականացման համար նախատեսված ինստիտուցիոնալ կառույցների շարունակական զարգացում, անձի բնականոն զարգացման ու սոցիալական ներառման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների երաշխավորում նրա ողջ կյանքի ընթացքում, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում մշտադիտարկման, արդյունավետության գնահատման և կայուն ֆինանսավորման միջոցով գործող ծրագրերի հետևողական բարելավում, ծառայությունների ու ծրագրերի ծածկույթի ընդլայնում, նոր ծրագրերի ներդրում, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում բնակչությանը և հատկապես՝ խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների որակի, ամբողջականության, մատչելիության, հասցեականության և դիմակայունության շարունակական բարելավում, այդ թվում՝ «պետություն‒մասնավոր հատված» համագործակցության միջոցով: Սույն ռազմավարության մեջ ամրագրված գերակայությունները վերաբերում են սոցիալական պաշտպանության բոլոր ենթաոլորտներին և մինչև 2025 թվականն ուղենիշ կլինեն պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ շրջանակի և միջազգային գործընկերների համար՝ ներառյալ աղետների ու ցնցումների ժամանակ ոլորտում իրականացվող քաղաքականության շուրջ ջանքերի համախմբման համար: Սույն ռազմավարության մշակման և իրագործման համար հիմք է ծառայում նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման համապարփակ օրակարգը:[1] Սույն ռազմավարության իրագործելիությունը մեծապես պայմանավորված է շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ շրջանակի միջև շարունակական և արդյունավետ համագործակցությամբ, ինչն արտացոլված է սույն ռազմավարության հավելված 2-ում՝ միջոցառումների իրականացման գլխավոր պատասխանատուների և համակատարողների սահմանմամբ։   [1] A/RES/70/1 - Transforming our world: the 2030 Agenda for Sustainable Development, 2015.
24 11501

В стадии разработки

Обсуждалось 20.06.2019 - 08.07.2019

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է սոցիալական աջակցության տարածքային մարմինները մարզպետարանների և համայնքների ենթակայությունից տեղափոխել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո, ինչը կապահովի բնակչությանը առավել մատչելի, նպատակային և որակյալ սոցիալական ծառայությունների ամբողջական փաթեթով տրամադրում:  
1 8143

В стадии разработки

Обсуждалось 05.09.2017 - 22.09.2017

<<Բազմազավակ ընտանիքների մասին>> ՀՀ օրենքի նախագիծ <<Բազմազավակ ընտանիքների մասին>> ՀՀ օրենքի նախագծի նպատակն է` կարգավորել բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահանել բազմազավակ ընտանիք հասկացությունը, բավարարել բազմազավակ ընտանիքների հիմնական պահանջմունքները, նպաստել բազմազավակ ընտանիքների ինքնապահովմանն ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը և բարելավել ժողովրդագրական իրավիճակը: <<Բազմազավակ ընտանիքների մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է` բազմազավակության խրախուսումը, բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակի և երաշխիքների հստակեցմամբ, բազմազավակ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետության բարձրացումը, բազմազավակության գրավչության մեծացումը, բազմազավակ ընտանիքի` որպես պետության և հասարակության հենասյունի, դերի բարձրացումն ու ամրապնդումը:    
0 20036

В стадии разработки

Обсуждалось 29.06.2017 - 17.07.2017

««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով նախատեսվում է սոցիալական աջակցության ոլորտում ձևավորել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ (ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի փոխարեն), որով կմեկնարկի մարդկային կապիտալի զարգացման գործառնական հենքը: Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառումը ենթադրում է ՀՀ-ում բնակվող որևէ ընտանիքի, անկախ աղքատության կամ բարեկեցության մակարդակից, հաշվառման գործընթաց, որով կվերածվի նաև այդ համակարգին դիմելը նվաստացուցիչ հանգամանք ընկալելու փաստը: Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի միջոցով գնահատական կտրվի ընտանիքի թե̀ անապահովության, թե̀ բարեկեցության ու բարօրության վիճակին` առաջին դեպքում նախատեսելով սոցիալական ծառայությունների համապատասխան փաթեթի տրամադրում, այդ թվում նաև նպաստ, իսկ երկրորդ դեպքում խնամատար ընտանիքի, խնամակալի ընտրության, ինչպես նաև երեխա որդեգրել ցանկացող ընտանիք հաշվառելու հնարավորություն:  
0 11061